Խափանում է տեղի ունեցել ԱՄՆ-ի ավիաընկերությունների և ավստրալական բանկերի կայքերում
Հունիսի 17-ին ամերիկյան մի քանի ավիաընկերությունների աշխատանքում գրանցվել են զանգվածային խափանումներ: Այդ մասին հաղորդել է Downdetector պորտալը, որը հետեում է ինտերնետ-ռեսուրսների աշխատանքին։ Մասնավորապես, խոսքը American Airlines եւ Delta Air Lines ընկերությունների կայքերի մասին է:
Downdetector-ի տվյալների համաձայն, American Airlines-ի կայքի աշխատանքում խնդիրներն սկսել են առաջանալ Երեւանի ժամանակով 08:32-ին: Բացի այդ, խափանումներ են տեղի ունեցել ավստրալական մի քանի բանկերի կայքերի աշխատանքում, որոնց թվում են ANZ-ը, Westpac-ը եւ Commonwealth Bank-ը:
Օգտատերերի մեծամասնությունը գանգատվում է ինտերնետ-բանկի աշխատանքի հետ կապված խնդիրներից, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: