ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ չի հանդուրժի միջուկային զենքի առկայությունն Իրանում: Դրանում Միացյալ Նահանգների ղեկավարը հավաստիացրել է Իսրայելի հեռացող նախագահ Ռեուվեն Ռիվլինին՝ Սպիտակ տանը տեղի ունեցած նրանց հանդիպման ժամանակ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը միակողմանի որոշմամբ չեղարկել է կանանց նկատմամբ բռնությունների դեմ պայքարին աջակցող Ստամբուլյան կոնվենցիան։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ակնհայտ է, որ Հայաստանի ներկայիս իրականությունը իշխանությունն օկուպացրածների կեղծիքի, անազատության, տարածած վախի, հպատակեցրած պետական ապարատի ու մնացած անօրինական միջոցների կիրառմամբ։
«Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական գրասենյակի փաստաբան Մարտիկ Մարտիրոսյանը մանրամասն պարզաբանումներ է ներկայացրել զորակոչից խուսափած անձանց նկատմամբ կիրառվող համաներման մասին:
Գյումրեցու հյուրընկալությունն ու հումորի զգացումը անվիճարկելի են: Եվ քիչ չեն դեպքերը, երբ հենց այս երկու բնորոշ գծերն են ընկնում բիզնեսի հիմքում եւ դառնում հաջողության գրավական: Հրաչ Գյուրջօղլյանը հիմնադրել եւ հաջողությամբ կառավարում է «Հյուրատուն Գյումրիում»-ը:
Ստացվում է, որ մենք պատահաբար ենք ստացել անկախություն, և հայ ժողովրդի 30-ամյա նպատակները, երազանքները, խնդիրները եղել են կեղծ։ Մենք մեզ խաբել ենք։ Մենք կեղծել ենք մեր հայրենիքը և հիմա, Նիկոլը ճիշտ է ասում՝ վե´րջ կեղծարարությանը, բայց կեղծարարությանը ո´չ թե ընտրական պրոցեսում, այլ՝ հայրենիքի և պետության նպատակներում։
Մտածող քաղաքացին օր-օրի օտարվում է իր բաժին Հայրենիքից… Օտարվում է մուրճի ու վենդետայի «օգնությամբ…։
Խաչիկ Մանուկյանը փոխանցում է 44-օրյա պատերազմում զոհված որդու պատգամը. ՈՒՂԻՂ:
GALLUP International Association-ի հետաընտրական հետազոտության արդյունքները. ՈՒՂԻՂ:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Հայրենիքի համար նահատակվածների ու անհետ կորած ազատամարտիկների հիշատակի օրվա կապակցությամբ ԱՀ անվտանգության խորհրդի անդամների, պետական և զինվորական բարձրաստիճան այրերի ուղեկցությամբ հունիսի 29-ին այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել անհայտ կորած ազատամարտիկների հիշատակը հավերժացնող խաչքար-հուշարձանին։
Հունիսի 28-ին կատարվել է 46 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3 դեպք։
Հունիսի 28-ին, ժամը 18.20-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 24-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել» և «Ռենո» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 60-ամյա վարորդ Լևոն Հովսեփյանը և 60-ամյա ուղևոր Հայկանուշ Սիմոնյանը մահացել են, իսկ 59-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: «Ռենոյի» 24-ամյա վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
ԱՄՆ-ի զինվորականները Սիրիայում ենթարկվել են հրթիռակոծման:
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով մեղադրյալ Ա. Չարչյանի պաշտպանության կողմը նախօրեին ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչին միջնորդություն է ներկայացրել` մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց անձնական երաշխավորությունն ընտրելու վերաբերյալ:
Հայաստանում հունիսի 29-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 116 նոր դեպք, առողջացել է 73 քաղաքացի, մահացել է՝ 4-ը: Մեկ օրում կատարվել է 3477 թեստավորում: Թեստավորման ընդհանուր թիվն այսպիսով հասել է 1 181 291-ի:
Այսօր՝ հունիսի 29-ին, Երևանում տեղի կունենա «Հայաստան» դաշինքի I-ին ընդհանուր ժողովը։ Սպասվում է ՀՀ երկրորդ նախագահ, դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի ելույթը։ Ուղիղ հեռարձակումը կսկսվի 19:30-ին։
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի փախստականների հարցերով գլխավոր հանձնակատար Ֆիլիպպո Գրանդիի հետ, ի թիվս այլ հարցերի, քննարկել է փախստականների և ժամանակավորապես տեղահանված անձանց՝ Լեռնային Ղարաբաղ վերադարձի հարցը:
Այցելե՛ք Արցախ, այցելե՛ք գոնե միայն նրա համար, որ Արցախում ապրող 100 հազար հայերն իրենց մենակ չզգան, ձեր ներկայությամբ դուք գոտեպնդելու և ոգևորելու եք Արցախում ապրող հային, որ Արցախն ընդմիշտ հայկական պահի։
Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակչի հանդիպումները մոտենում են ավարտին:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վերնախավում բացահայտ սկսել են աշխատել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի դեմ: Խնդիրն այն է, որ ՔՊ-ականները չեն ներում, որ Մարությանը չաջակցեց իրենց արտահերթ խորհրդարանական ընտրություններին:
Ռոբերտ Քոչարյանն այսօր մեծ հավաք է անում՝ հրավիրել է իր բոլոր նախընտրական շտաբների պետերին, իրենց ակտիվին։ Հավաքն անցկացվելու է երեկոյան ժամը 7-ին, Prime Hall-ում։ Դավիթաշենում գտնվող այս սրահում անցկացվել էր նաեւ «Հայաստան» դաշինքի ծրագրի ներկայացումը, ինչպես նաեւ՝ «Քաղպայմանագրի» դրամահավաքը։
Դոնալդ Թրամփը Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում իր գործողություններով «աներեւակայելի վնաս» է հասցրել դաշնակիցների եւ աշխարհի այլ երկրների հետ ԱՄՆ-ի հարաբերություններին:
Հունիսի 28-ին, ժամը 19։04-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոյեմբերյան քաղաքի «Ֆրունզիկ»-ի աղբյուրի մոտակայքում այրվում է ավտոմեքենա՝ բարձած անասնակերով:
Կոստա Ռիկայի հյուսիս – արեւմուտքում հունիսի 28-ին սկսել է ժայթքել Ռինկոն դե լա Վիեխա հրաբուխը, որը հինգ խոշորագույն հրաբուխներից մեկն է հանրապետության տարածքում:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շնորհավորել է Հայաստանին հաջող խորհրդարանական ընտրությունների կազմակերպման համար և հայտնել Հայաստանի հետ գործընկերության ամրապնդման մտադրության մասին։ Այս մասին նա գրառում է կատարել Թվիթերի իր միկրոբլոգում։
Համաշխարհային հանրությունը պետք է դասեր քաղի կորոնավիրուսի համավարակից և պատրաստվի նոր համավարակների։ Այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավար Թեդրոս Ադհանոմ Ղեբրեյեսուսը։
Գոնե երկու տարին մեկ տապը Հայաստանում բավականին ուժեղ է լինում: Դա կախված է մեր կլիմայական պայմաններից և համաշխարհային կլիմայական խնդիրներից: Մեր երկրում իբր կիրառվում են հարմարվողականության մեթոդները, բավականին մեծ գումարներ են գալիս արտասահմանից, բայց ես անձամբ չեմ տեսնում, թե այդ ուղղությամբ ինչ է արվում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է բնապահպան Սիլվա Ադամյանը:
«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ այս օրերին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում պաշտոնների բաժանման գործընթաց է, սակայն առանց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մասնակցության: