Բայդենը կարծում է, որ Թրամփն «աներեւակայելի վնաս» է հասցրել այլ երկրների հետ ԱՄՆ-ի հարաբերություններին
Դոնալդ Թրամփը Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում իր գործողություններով «աներեւակայելի վնաս» է հասցրել դաշնակիցների եւ աշխարհի այլ երկրների հետ ԱՄՆ-ի հարաբերություններին: Հունիսի 28-ին այս կարծիքն է հայտնել ԱՄՆ-ի ներկայիս ղեկավար Ջո Բայդենն ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության Ազգային կոմիտեի՝ տեսակապի ռեժիմով անցկացված՝ միջոցների հանգանակության միջոցառման ժամանակ: Նրա ելույթի սղագրությունը տարածել է Սպիտակ տան մամուլի միավորումը։
«Ի դեպ, ես հենց նոր եմ վերադարձել Եվրոպայից: (…) Եվ ահա արդյունքը: Ես գիտեմ, որ դուք բոլորդ հասկանում էիք դա՝ աներեւակայելի վնասը, որը միջազգային մասշտաբով հասցվել է վերջինի կողմց, որը նստում էր այս (նախագահի) տեղում»,- ասել է Բայդենը՝ չկոչելով Թրամփն անունով:
Պետության ներկայիս ղեկավարը չի ճշտել, թե հատկապես ինչ գործողություններով է նախկին նախագահը վնաս հասցրել այլ երկրների հետ ԱՄՆ-ի հարաբերություններին: Բայդենը հունիսի կեսերին կատարեց իր առաջին արտասահմանյան ուղեւորությունը որպես ԱՄՆ-ի վարչակազմի ղեկավար: Նա մասնակցեց Մեծ Բրիտանիայում Յոթի խմբի գագաթնաժողովին: Դրանից հետո նա մեկնեց Բելգիայի մայրաքաղաք՝ ՆԱՏՕ-ի բարձր մակարդակի հանդիպմանը, այնուհետեւ Բրյուսելում կայացավ ԱՄՆ – ԵՄ գագաթնաժողովը: Բայդենի ուղեւորության գագաթնակետը դարձավ հունիսի 16-ին Ժեւում նրա երկկողմ հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: