Բաժիններ՝

ԱՀԿ-ի ղեկավարը կոչ է արել պատրաստվել նոր համավարակների

Համաշխարհային հանրությունը պետք է դասեր քաղի կորոնավիրուսի համավարակից և պատրաստվի նոր համավարակների։ Այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավար Թեդրոս Ադհանոմ Ղեբրեյեսուսը։

Դիմելով զարգացող փոքր կղզի-պետությունների առողջապահության գագաթնաժողովի (Small Island Developing States Summit, SIDS Summit ) մասնակիցներին՝ նա նշել է. «Մենք բոլորս պետք է լավ սերտենք այս համավարակի դասերը»։

ԱՀԿ-ի ղեկավարի խոսքով՝ անհրաժեշտ է «հնարավոր ամեն ինչ անել նոր համավարակներին նախապատրաստվելու, դրանք կանխարգելելու, հայտնաբերելու և արագ արձագանքելու համար»։

Խոսելով COVID-19 համավարակի մասին՝ Ղեբրեյեսուսն ուշադրություն է հրավիրել «պատվաստանյութի անհավասարության և ազգայնականացման» վրա, որի պատճառով մեծանում է «հարուստ և աղքատ երկրների միջև անջրպետը»:

Նրա խոսքով՝ եթե երկրները միանան COVAX մեխանիզմին, ապա մինչև սեպտեմբեր հնարավոր կլինի պատվաստել յուրաքանչյուր երկրի բնակչության առնվազն 10 տոկոսին, իսկ մինչև տարեվերջ՝ առնվազն 40 տոկոսին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930