Բաժիններ՝

Կոստա Ռիկայի հյուսիսում սկսել է ժայթքել հրաբուխը

Կոստա Ռիկայի հյուսիս – արեւմուտքում հունիսի 28-ին սկսել է ժայթքել Ռինկոն դե լա Վիեխա հրաբուխը, որը հինգ խոշորագույն հրաբուխներից մեկն է հանրապետության տարածքում: Կենտրոնամերիկյան երկրի իշխանությունները մերձակա շրջանների բնակչությանը հորդորել են մոտ չգտնվել գետերին, հայտնել է Prensa Latina գործակալությունը։

Նշվում է, որ հրաբուխը 2 կիոմետր բարձրությամբ մոխրի սյուն է արտանետել, ավերածությունների եւ տուժածների մասին չեն հայտնում: Կոստա Ռիկայի ղեկավարությունը բնակիչներին նախազգուշացրել է, որ արտանետումները կարող են լցվել գետերի հունը, ուստի անհրաժետ է խուսափել ինչպես ափերին, այնպես էլ հուների վրա գցված կամուրջներին գտնվելուց, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930