ԱՄՆ-ի կոալիցիան հաստատել է Սիրիայում իր ուժերի ուղղությամբ հրթիռահարվածը
ԱՄՆ-ի զինվորականները Սիրիայում ենթարկվել են հրթիռակոծման: Այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի կոալիցիայի ներկայացուցիչ գնդապետ Ուեյն Մարոտոն։
«Տեղական ժամանակով մոտավորապես 19:44-ին Սիրիայում ԱՄՆ-ի ուժերը գրոհի են ենթարկվել մի քանի հրթիռներով: Տուժածներ չկան, վնասը գնահատվում Է: Մենք լրացուցիչ տվյալները կտրամադրենք, երբ մենք ավելի շատ տեղեկատվություններ ունենանք»-գրել է նա իր Twitter-ում:
Մարոտոն հավելել է, որ ԱՄՆ-ի ուժերը ինքնապաշտպանության նպատակներով պատասխան կրակ են բացել: «Սիրիայում ԱՄՆ-ի ուժերը, գտնվելով բազմաթիվ հրթիռների գրոհի ներքո, գործել են ինքնապաշտպանության նկատառումներով եւ հակամարտկոցային հրետանային կրակ բացել հրթիռների արձակման դիրքերի ուղղությամբ»,-նշել է կոալիցիայի ներկայացուցիչը:
Ավելի վաղ ՍԱՆԱ սիրիական գործակալությունը հաղորդել է, որ ամերիկյան զինված ուժերի տեղաբաշխման շրջանը, որը գտնվում է սիրիական Դեյր Էզ Զորի նահանգի «Օմար» նավթահանքի մերձակայքում, հունիսի 28-ին հրթիռակոծման է ենթարկվել:
Իրադարձությունների վայրից ստացված տվյալների համաձայն, այս շրջանում պայթել է ոչ պակաս, քան ութ արկ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: