Հումորով Հյուրատուն Գյումրիում. Մի հաջողության պատմություն

Գյումրեցու հյուրընկալությունն ու հումորի զգացումը անվիճարկելի են: Եվ քիչ չեն դեպքերը, երբ հենց այս երկու բնորոշ գծերն են ընկնում բիզնեսի հիմքում եւ դառնում հաջողության գրավական:  Հրաչ Գյուրջօղլյանը հիմնադրել եւ հաջողությամբ կառավարում է «Հյուրատուն Գյումրիում»-ը:

Նա հյուրատնային բիզնես է հիմնել դեռեւս 2016թ՝ այդ նպատակին ծառայեցնելով տան մի հատվածը: Ավելի ուշ՝ 2018-ին, որոշել է ընդլայնել հյուրատունը: Նախագծի իրականացման գործընկեր է դարձել Կոնվերս Բանկը, որի աջակցությամբ Հրաչ Գյուրջօղլյանը գնել եւ հյուրատան է վերածել հարեւանությամբ գտնվող տունը:

Այսօր նրա հյուրատունը պահանջված է ու սիրված. Հյուրերի ու զբոսաշրջիկների պակաս չի զգացվում: Ու նա մտածում է կրկին ընդլայնվելու, նոր՝ հարակից բիզնեսներ հիմնելու մասին:

«Նպատակները շատ են, բայց ժամանակահատվածից է  կախված, թեկուզ էլի դիմել, էլի գումար վերցնելու ու տուն գնել, էլի բիզնեսներ ստեղծել, որ մարդկանց ավելի հաճելի Հայաստանը ներկայացնենք, Գյումրին ներկայացնենք,որ երբ հյուրը գա Գյումրի, ուզենա ավելի երկար մնա․․․ Որովհետեւ մենք աշխատանքով պիտի մեր երկիրը շենացնենք»,- ասում է Հրաչ Գյուրջօղլյանը։

Նախագիծը ֆինանսավորվել է Կոնվերս Բանկի «Գյումրի» պրոդուկտի շրջանակում։

Վարկավորում Բանկի ՓՄՁ ֆինանսավորման օնլայն հարթակում։

Կոնվերս Բանկը վերահսկվում  է ԿԲ կողմից:

Տեսանյութեր

Լրահոս