«Նիկոլի «ֆրանսիական» ելույթը ստիպված կարդացի…». Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նիկոլի «ֆրանսիական» ելույթը ստիպված կարդացի…

Անատամ ու վտանգավոր թեզեր պարունակող վախվխորած ելույթ էր։

Արցախի անկախության միջազգային ճանաչման մասին ոչ մի բառ։

Ադրբեջանի հանցագործությունների մասին ոչ մի խոսք։

Շուշին ու Հադրութն օկուպացնելու մասին ոչ մի բառ։

Հայաստանի ինքնիշխան տարածքի 41 քառակուսի կմ գրավելու մասին ոչ մի խոսք։

Թուրք-ադրբեջանական սպառնալիքի մասին ոչ մի խոսք։

Թուրքական ժխտողականության դեմ պայքարի մասին ոչ մի խոսք։

Ավելին. կապիտուլյանտի կարծիքով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պետք է ոչ թե ամեն ինչ անեն հիմնարար սկզբունքների /այդ թվում ինքնորոշման իրավունքի/ կյանքի կոչելու, այլ ընդամենը նրանց «միջնորդական ջանքերը թույլ կտան խաղաղություն հաստատել տարածաշրջանում և կնպաստեն հաղորդակցության ուղիների բացմանն ու տնտեսական համագործակցության խթանմանը»։

Խրոխտ ձայնով սա շարունակում է քարոզել «թուրք-ադրբեջանական օրակարգը»։

Հ.Գ. «Զատո» ասեց՝ թանկագին Էմանուել»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031