Ազգային ժողովի նիստը շարունակվում է. ՈՒՂԻՂ։
Հայաստանում ռուսալեզու գործարար միջավայրի և ներդրումների ակտիվացման ֆոնին ակտիվացել է նաև ռուսալեզու քաղաքացիների ներհոսքը դեպի Հայաստանի Հանրապետություն:
Միայն այդ դրոշը բավարար է, որ սրանք չկարողանան Արցախը թողնել ադրբեջանի կազմում։
Վախվորած չեն հասկանում, թե իրենց թուրք տերերին ինչպես են բացատրելու՝ իրենց կողմից զավթած ԱԺ-ում ինչպես են հայերը Արցախի դրոշը ծածանել։
«Ռոսավիացիա»-ն ութերորդ անգամ երկարացրել է 11 օդանավակայանների փակումը Ռուսաստանի հարավում՝ այժմ Մոսկվայի ժամանակով մինչեւ ապրիլի 19-ը ժամը 03:45-ը: Այդ օդանավակայաններում թռիչքներն արգելվել են փետրվարի 24-ից։
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը ապրիլի 10-12-ն այցով գտնվում են Ռուսաստանի Դաշնությունում։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ելենա Կիրակոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Գաղտնքի չէ, որ այսօր Հայաստանն ու Արցախը կանգնած են լրջագույն մարտահրավերների առաջ: Դրանք գնալով ավելանում են այս իշխանության հետևողական արկածախնդիր քաղաքականության, այլ ոչ թե առկա խնդիրներն ընդդիմախոսների կողմից փաստագրելու և բարձրաձայնելու հետևանքով, ինչպես փորձում են մանիպուլացնել իշխանության ներկայացուցիչները:
Լեհաստանում արգելափակում են ՌԴ դիվանագիտական ներկայացուցչության տեղեկատվական գործունեությունը: Այդ մասին հայտարարել է Վարշավայում ՌԴ դեսպան Սերգեյ Անդրեւեւը:
2022 թվականի համար նախատեսված ծրագրի շրջանակներում ապրիլի 15-ին, ժամը 10:00-ից, ՊՆ Կենտրոնական հավաքակայանում անցկացվելու է վիճակահանություն։ Ծրագրի շահառուներին անհրաժեշտ է ՊՆ կենտրոնական հավաքակայան ներկայանալ մեկ ժամ շուտ՝ ժամը 09:00-ին, անձը հաստատող փաստաթղթով։
Հանքերի շահագործման դեմ բողոքի ակցիաները Կառավարությունն օրենքով կարգելի:
Հաշվարկային փաստաթղթերի դուրս գրման էլեկտրոնային համակարգի գերծանրաբեռնվածության հետևանքով համակարգում առաջացել են հաշվարկային փաստաթղթերի դուրս գրման խնդիրներ: Այս մասին տեղեկացնում է ՊԵԿ-ը:
Դրոշ տնկելով չի երկիր պահվում, երկիր պահվում է պահելով։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը։
ՀՀ մարզերում և Երևանի տարբեր վարչական շրջաններում ապրիլի 12-ին, ժամը 10։26-ից 11։50-ն ընկած ժամանակահատվածում քամու հետևանքով վնասվել են շինությունների տանիքներ, կառուցատարրեր, տրանսպորտային միջոցներ, ծառեր և գովազդային վահանակներ
«Արցախգազ» ՓԲԸ-ն իրազեկում է այն մասին,որ սույն թվականի ապրիլի 13-ին ժամը ` 10:00-ից մինչև 12:00-ն և 14:30-ից մինչև 16:30-ն ընկած ժամանակահատվածը ներմիացման աշխատանքների իրականացման պատճառով կդադարեցվի Ստեփանակերտ քաղաքի հետևյալ հասցեների բնակիչ-բաժանորդների գազամատակարարումը։
Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին հայտարարել է, որ երկրի գործող ղեկավար Էմանուել Մակրոնի օգտին կքվեարկի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում։
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանի որդին «Ռոմա»-ի վերջին խաղից հետո հոր հետ եղել է խաղադաշտում և «գոլ խփել»:
Ի դեպ, բոլոր փտած բորդյուրների տակ անիմաստ աճող եղինջի կիլոգրամը դարձել է 2000 դրամ։ Մնացած «էլիտար» խոտերինը էլ չասեմ։
Խաղադրույք անողներին նախ նույնականացնելու ենք, հետո կայացնենք որոշումներ. Պապոյան:
Անի Համբարձումյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այն փաստը, որ հայատյացությունը մտել է մարդկանց գիտակցության մեջ և դուրս չի գալիս ակնհայտ է, ցավոք, հայոց քաղաքակրթությունը չպետք է հիմնվեր ատելության վրա,սակայն ստեղծված ատելությունը թույլ չի տալիս օբյեկտիվորեն գնահատել իրավիճակը։
6 ամիս հետո խաղադրույքներ հնարավոր կլինի կատարել միայն բանկային քարտից. փոփոխություն՝ օրենքում. Գևորգ Պապոյան։
Կառավարությունը 116 միլիոն եվրո վարկ է վերցնում՝ ավելացնելով արտաքին պարտքը:
Ներկուսակցական քննարկումներում սեփական կապիտուլյանտ առաջնորդին հարց հղելու հնարավորությունից զրկված Մելքոնյանը, որոշել է հրապարակավ հարց հղել Արցախի հերոս Սերժ Սարգսյանին։ ՀՀ երրորդ նախագահին հռետորական հարց հղելուց առաջ, նա լավ կաներ համարժեք պատրաստվել, հրապարակային խայտառակ չլինելու համար, քանզի Կազանի պայմանագիր գոյություն չունի, գոյություն ուներ Կազանի փաստաթուղթ կամ Կազանի առաջարկություններ․․․ նորից ամրագրենք՝ Սերժ Սարգսյանը բանակցում էր ստանալու, այլ ոչ թե տալու շուրջ, ապացույցը՝ Ալիևի խոստովանությունը Արցախի անկախությունը ճանաչելու ճնշումների մասին։
Սեյրան Օհանյանն իր տունը թող ծուռ կառուցեր, կամ էլ նրա կինն իր կլատչները ծուռ բռնի. Վահագն Ալեքսանյան։
Հեռահաղորդակցությունների սարքավորման ֆիննական արտադրողը՝ Nokia-ն, հայտարարել է, որ հեռանում է ռուսաստանյան շուկայից: Այդ մասին ասվում է ընկերության մամուլի տեղեկագրում: «Ուկրաինա ներխուժման առաջին օրերից Nokia-ի համար հստակ է եղել, որ հետագա ներկայությունը Ռուսաստանում հնարավոր չէ:
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Փաստորեն կապիտուլյանտների համար տրանսգենդերն է ԱԺ ամբիոնին սազում, այլ ոչ թե Արցախի դրոշը»։
ՀՀԿ անդամ Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ազգային ժողովի ամբիոնից հայերեն բառերով, բայց թուրքական տոնայնությամբ խոսացող իշխանությունը «Ֆաս» հրաման է կատարում, այս անգամ ոչ միայն ընդդիմության մասին հոխորտելով, այլ նաև` Արցախի դրոշի։
Ներդրողների մոտ երկրի նկատմամբ վստահության մեծ դեֆիցիտ կա
ԱՄՆ-ը եւ Հնդկաստանը մինչեւ տարեվերջ «պաշտպանական փոխանակություն» կկատարեն տիեզերական ոլորտում ռազմական գերատեսչությունների միջեւ:
Ֆրանսիան վերահաստատում է իր լիակատար հանձնառությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը ինչպես երկկողմ հիմքով, այնպես էլ որպես Եվրամիության խորհրդի նախագահ և Մինսկի խմբի համանախագահ։
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 12-ին Ասկերան քաղաքում հանդիպում է ունեցել շրջվարչակազմի պատասխանատուների, համայնքների ղեկավարների և տեղի ակտիվի հետ։