«Մենք հիմա պետք է ազատվենք հանածո վառելիքներից, այլ ոչ թե սպասենք անարդյունավետ և դանդաղ պատժամիջոցների», – գրառման մեջ մեջբերում է Greenpeace-ի կլիմայի և էներգետիկայի քարոզիչ Օլի Տայնենը:
Ապրիլի 9-ին, ժամը 23.15-ին, Երևանի Մարգարյան փողոցում անհայտ մեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 43-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Ի դեպ, Գավառում Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը փորձել է խոչընդոտել ՀՀԿ-ական և Դաշնակցական երիտասարդների նախաձեռնությանը, սակայն քաղաքացիներն ու նախաձեռնության հեղինակները դիմադրել են, ու դրոշը բարձրացվել է:
Ամերիկայի Միացյալ Նահանգները պատրաստ է ներգրավվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցություններին երկկողմ ձևաչափով և նույն կերպ մտածող գործընկերների հետ, այդ թվում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ տևական և համապարփակ խաղաղության հարցում այդ երկրներին օգնելու նպատակով:
Թուրքիայում ձերբակալման որոշում է կայացվել թուրք նախկին լողորդ, ամերիկաբնակ Դերյա Բույուքունջուի նկատմամբ, ով ավելի վաղ տեղեկություն էր տարածել այն մասին, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վարակվել է կորոնավիրուսով:
Փաշինյանը հաջողություններ է մաղթել Արմեն Փաբուխչյանին կարևոր աշխատանքում և հույս հայտնել, որ նրա պաշտոնավարման արդյունքում Արտակարգ իրավիճակների նախարարության արդյունավետության աստիճանը կբարձրանա:
«Ընդդիմությունն է այսօր դարձել Արցախի ու Հայաստանի խաղաղության անուղակի երաշխավորը` իր գործողություններով ու քաղաքական պայքարով: Դա շուտով ավելի պարզ ու ցայտուն կլինի բոլորի համար»
Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը եղել և կլինի իշխանության արտաքին քաղաքականության գլխավոր ուղեցույցը:
Երեկ` ապրիլի 11-ին, Համաշխարհային բանկի (ՀԲ) կողմից հրապարակվել է Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի տնտեսական զարգացումների վերաբերյալ զեկույցը, որում ՀԲ կողմից ներկայացվել են նոր կանխատեսումներ` այդ թվում Հայաստանի տնտեսության մասով:
Պատվիրակության անդամները ծանոթացան Կապանի ՄԻՊ ստորաբաժանման աշխատանքներին և գործունեությանը։
Լուսանկարում պատկերված անձը հետախուզվում է:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Լուսանկարում պատկերված անձը որոնվում է:
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ապրիլի 12-ին ընդունել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանին:
ՆԱՏՕ-ի գաղտնի մոնիթորինգային խումբը, որի մեջ մտնում են ռումինական Nordstarsupport Group-ի աշխատակիցները, աշխատանքն է սկսել Օդեսայում. խմբի խնդիրը Սեւ ծովում ռուսական նավերի հսկումն է: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հաղորդել է Ռուսաստանի ուժային գերատեսչությունների մի աղբուր՝ վկայակոչելով ուկրաինական զորքերում իր ինֆորմատորներին:
Ֆիլիպիններում «Մեգի» փոթորկի հետեւանքով զոհվածների թիվը հասել է 42-ի: Ապրիլի 12-ին այդ մասին հաղորդել է France-Presse գործակալությունը՝ վկայակոչելով հանրապետության իշխանությունների հրապարակած ամփոփագրերը։
: Երթեւեկությունը Ռուսաստանի հետ Վրաստանի սահմանի ուղղությամբ արգելված է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Այդ մասին ասվում է Վրաստանի տարածաշրջանների զարգացման նախարարության ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտի կայքում: Հատուկ ռեժիմը նշված տարածքում սահմանվել է անբարենպաստ եղանակի պատճառով:
Աղվան Հովսեփյանի և Վրեժ Մարկոսյանի վերաբերյալ քննված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Գորիս քաղաքի 55-ամյա բնակչի սպանության մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը:
Իրանում Աֆղանստանի գործերի ժամանակավոր հավատարմատարին ապրիլի 12-ին կանչել են Իրանի արտաքին գործերի նախարարություն (ԱԳՆ): Ինչպես հաղորդել է Fars գործակալությունը, նրան հայտարարվել է վճռական բողոք եւ հայտարարվել է Քաբուլում Իրանի դեսպանության հյուպատոսական բաժնի գործունեության դադարցեման մասին մինչեւ նոր կարգադրությունները։
Ապրիլի 12-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը հանդիպել է Թուրքիայի գլխավոր շտաբի հետախուզության պետ, կորպուսի գեներալ Ռաֆեթ Դալկիրանի գլխավորած պատվիրակության հետ:
Քիչ է մնում ասեք Արցախում ապրելը սպառնալիք է արցախահայության անվտանգությանը, ուստի «կառուցողական» գործընկերոջ հետ հայերին Արցախից տեղահանելու որոշում ունենք՝ հերոսաբար «փրկելով» 120.000 մարդու կյանք։
Արմեն Աշոըյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ և լուսանկարներ է տարածել՝ գրելով․ «Արցախի դրոշից խրտնող ոչնչություններին հիշեցնեմ, որ այն նախեւառաջ բոլոր նորմալ հայերի սրտում է, ինչպես նաեւ՝ Հայաստանի տասնյակ բնակավայրերում մեր հայրենակիցների կողմից տեղադրված հրապարակներում, պուրակներում, փողոցներում։
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերին:
Ուկրաինայում սնուցվող հակառուսական ուժերի հետ բախումն անխուսափելի էր, պարզապես ժամանակի հարց էր։ Երեքշաբթի նման կարծիք է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Վոստոչնի» տիեզերակայանում ներքին տիեզերական արդյունաբերության աշխատակիցների հետ զրույցի ժամանակ, գրում է ՏԱՍՍ-ը։
Ապրիլի 12-ի ցերեկը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև։ Ապրիլի 13-ի առավոտյան ժամերին և ցերեկը սպասվում է անձրև: Ապրիլի 13-ի գիշերը, 14-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 12-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:
Նիկոլ Փաշինյանն ապրիլի 12-ին ընդունել է «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերության գործադիր տնօրեն Մարտին Էռնեկյանին, որին ուղեկցում էին «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության գլխավոր տնօրեն Մարսելո Վենդեն և փոխտնօրեն Սերգեյ Ավետիսյանը:
Երուսաղեմի Հայոց պատրիարքության դիվանապետ Կորյուն վարդապետ Բաղդասարյանը հրապարակել է պատրիարքության հայտարարությունը, որը վերաբերում է «Լույսի» արարողության անցկացման սահմանափակումներին՝ անհամաձայնություն հայտնելով իսրայելական ոստիկանության որոշման կապակցությամբ։
Էս մարդը, ով պարզվեց, պատգամավոր է, առաջարկել է Արցախի դրոշը տնկել իր գլխին։
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի մասնակցությամբ նախագահական նստավայրում ապրիլի 12-ին տեղի է ունեցել Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բակուր Գրիգորյանի և Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարեն Հակոբյանի երդման արարողությունը: