Բաժիններ՝

Սարկոզին հայտարարել է, որ Մակրոնի օգտին կքվեարկի ընտրությունների երկրորդ փուլում

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին հայտարարել է, որ երկրի գործող ղեկավար Էմանուել Մակրոնի օգտին կքվեարկի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում։

«Ես Էմանուել Մակրոնի օգտին եմ քվեարկելու, որովհետեւ կարծում եմ, որ նա անհրաժեշտ փորձ ունի լուրջ միջազգային ճգնաժամի հարցում, որը բարդ է ինչպես երբեք»,- Սարկոզին գրել է Twitter-ի իր էջում: Ֆրանսիայում նախագահական ընտրությունների առաջին փուլն անցկացվել է ապրիլի 10-ին: Ֆրանսիայի ՆԳ նախարարության վերջնական տվյալների համաձայն, Մակրոնը հավաքել է ձայների 27,84 տոկոսը, «Ազգային միավորում» ծայրահեղ աջ կուսակցության առաջնորդ Մարին լե Պենը՝ 23,15 տոկոս: Ընտրությունների երկրորդ փուլը կկայանա ապրիլի 24-ին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս