![](/banners/BeFunky-design.jpg)
Թուրքիան պահանջում է ձերբակալել ամերիկաբնակ թուրք լողորդին, ԱՄՆ-ն մերժում է
![](https://168.am/wp-content/uploads/2022/04/66666.jpg)
Թուրքիայում ձերբակալման որոշում է կայացվել թուրք նախկին լողորդ, ամերիկաբնակ Դերյա Բույուքունջուի նկատմամբ, ով ավելի վաղ տեղեկություն էր տարածել այն մասին, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Թեմային մերժողական արձագանք է տվել ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը՝ նշելով, որ քրեական հետապնդում իրականացնելու համար հանցակազմ չկա, նա Էրդողանի հասցեին ոչ սպառնալիք է հնչեցրել, ոչ բռնության կոչ:
Այս տեղեկությունը հայտնել է թուրք հայտնի լրագրող Նևշին Մենգյուն Twitter-ում:
Թուրքական կայքերը գրում են, որ եթե ԱՄՆ-ի արդարադատության նախարարության արձագանքն այլ լիներ, ապա հնարավոր կլիներ լողորդին արտահանձնելու հարցը բերել օրակարգ։