
ՀՀ նախագահն ընդունել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ապրիլի 12-ին ընդունել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանին:
Այս մասին հայտնել են նախագահի աշխատակազմից, նշելով, որ հանդիպմանը մտքեր են փոխանակվել դատաիրավական համակարգում իրականացվող բարեփոխումների շուրջ: