Այսօր կեսգիշերին Լա լիգայում տեղի կունենա Էլ Կլասիկո՝ «Ռեալը» կընդունի «Ատլետիկ» Բիլբաոյին։
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են ՍՊ ընկերության տնօրենի կողմից կատարված առանձնապես խոշոր չափերով խարդախության դեպքի հանգամանքները:
Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Բոստոն Սելթիքս» թիմի թուրք բասկետբոլիստ Էնես Քանթերը, ով հայտնի է իր հակաէրդողանական հայացքներով և հետապնդվում է թուրքական իշխանությունների կողմից, փոխել է իր ազգանունը, վերցնելով Freedom ազգանունը, որը անգլերենից թարգմանաբար նշանակում է ազատություն: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Հարավաֆրիկյան Հանրապետությունից բժիշկ Ունբեն Պիլլեյը պատմել է կորոնավիրուսի օմիկրոն շտամով ախտահարվածների մոտ ախտանշանների մասին: Նրա խոսքը մեջբերում է Bloonberg գործակալությունը։
Լեո Մեսսին է կրկին ճանաչվել լավագույն խաղացող, այլ ոչ թե Ռոբերտ Լևանդովսկին։ Նման տրամադրություն ունեն նաեւ ֆուտբոլասերները։ Ահա նրանց կարծիքները, ովքեր չեն զսպել իրենց էմոցիաները։
Դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ մասամբ վնասվել են տան տանիքը՝ մոտ 80 քմ հատված և դպրոցի տանիքը՝ մոտ 500 քմ հատված։
Ալեքսիա Պուտելասը դարձել է «Ոսկե գնդակի» դափնեկիր 2021 թվականին։ Կիսապաշտպանը երկուշաբթի երեկոյան Փարիզում ճանաչվել է տարվա լավագույն խաղացող, որտեղ նրան միացել են չորս թիմակիցներ, որոնք նույնպես առաջադրվել են (Պենյոսը, Պարեդեսը, Հերմոսոն և Մարտենսը):
Քիմ Քարդաշյանի «մայկա-տռուսիկի» հայաստանյան գործարանը բացվե՞ց, թե ասա «մայկա-տռուսիկ» ունենային հենա սաղ ընտանիքով կհագնեին… տկլոր չէին ֆռռա…
Մեկ տարի անց գալիս եմ այն եզրակացության, որ ճնշող մեծամասնության դեպքում դա ընդամենը կռուտիտ էր, նույն «էսօր չէ, էսօր գլուխս ցավում է»-ի կարգի։ Փորձը ցույց տվեց, որ այդպես ասողների մեծ մասին ընդամենը մահանա էր պետք։
Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը նոնսենս կարող էր համարվել կայացած քաղաքական համակարգ ունեցող որևէ երկրում, բայց ոչ Հայաստանում։ Նա իշխանության եկավ քաղաքական համակարգի անկատարության ու դեգրադացվածության պատճառով ու դրա շնորհիվ։
Առաջին ամենաէական տարբերությունն այն է, որ Հայաստանի ռե-օկուպացիան իրականացվեց երրորդ կողմի՝ Ադրբեջան-Թուրքիայի հետ համատեղ։ Բացի նրանից, որ նման ռազմաքաղաքական իրողություններն արդեն իսկ մեծագույն խնդիրներ են հարուցում Հայաստանի համար, այն ունի կրիտիկական նշանակություն ապագայի համար։
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը ներկայացրել է կորոնավիրուսով պայմանավորված ճամփորդական սահմանափակումները ՀՀ-ում:
«Հայաստանում վերջին երեք ամսում ամեն ինչ թանկացել է. շաքարավազը, կաթնամթերքը, հացը: Օրինակ, կաթնամթերքը 3 ամսում թանկացել է մոտ 10 տոկոսով, իսկ հացի դեպքում գների աճն ավելի շուտ պայմանավորված է արտաքին գործոններով. ալյուրը հիմնականում ներկրում ենք»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը՝ հավելելով, որ, օրինակ, Ռուսաստանում ևս հացահատիկի գների աճ կա, իսկ Հայաստանը հիմնականում այնտեղից է ներմուծում ցորենի և կերերի մեծ մասը։
Ռուսաստանը շարունակում է իր ուշադրության կենտրոնում պահել տարածաշրջանային տարբեր հակամարտությունների, այդ թվում և ղարաբաղյան հարցի լուծմանն ուղղված ջանքերը: Այս մասին ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդում դեկտեմբերի 1-ին ասել է արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված անհետաձգելի քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են «Նորալուսին» ՍՊԸ 3 տնօրենների կողմից կեղծ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի «Տեխնիկական կենտրոն-ակադեմիա» ՓԲ ընկերության տնօրենին առանձնապես խոշոր չափերի յուրացումներ կատարելուն օժանդակելու և վերջինիս կողմից առանձնապես խոշոր չափերի հարկեր չվճարելու դեպքերի մի շարք հանգամանքներ, տեղեկացնում է Քննչական կոմիտեն։
Ռիգայում հանդիպում է կայացել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի միջև։ Այս մասին Չավուշօղլուն հայտնել է Twitter-ում։
Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։
Այսօր ԱՀ գլխավոր դատախազությունից ԱՀ ազգային անվտանգության ծառայություն է ստացվել սոցիալական ցանցերում տարածված՝ Ռոման Բաղդասարյանի մասնակցությամբ տեսանյութը, որում վերջինս հայտարարել էր Արցախի պաշտպանության բանակի, սպաների ու գեներալների կողմից պատերազմի ընթացքում սպանություններ կատարելու, ինչպես նաև սպանություններ կատարելու հրամաններ տալու մասին: Այս մասին հայտնում է Արցախի ԱԱԾ-ն:
Լրատվամիջոցը նշել է, որ ներկայում իրանական ուժերն ամբողջությամբ վերահսկում են սահմանը:
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է տրակտորավարի կողմից վեցամյա երեխային վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Համաշխարհային բանկը 2022 թվականին Ռուսաստանի տնտեսության աճի իր գնահատականը հոկտեմբերին կանխատեսված 2,8 տոկոսից նվազեցրել է մինչեւ 2,4 տոկոս, եւ չի փոխել 2021 թվականի վերաբերյալ իր սպասումները՝ 4,3 տոկոս։
«Բոլոնիան» վերջին երկու հանդիպումներում պարտվել է «Ռոմային», սակայն կարելի՞ է սպասել հռոմեացիների հաղթանակին այսօր։
Այս մասին Ժնևում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը:
Արցախի գազաֆիկացված համայնքների բնակիչ-բաժանորդների համար սպառած էլեկտրաէներգիայի գնի փոխհատուցման աջակցությունն այսօրվանից կդադարեցվի: Այս մասին հայտնում է Արցախի Տեղեկատվական շտաբը:
ԱՄՆ-ի սննդամթերքի եւ դեղամիջոցների որակի սանիտարական հսկողության վարչության (FDA) կոնսուլտատիվ խումբը ձայների մեծամասնությամբ հանձնարարել է հավանություն տալ COVID-19-ի դեմ Merck ամերիկյան ընկերության պատրաստուկի օգտագործմանը կորոնավիրուսի ծանր ընթացքի բարձր ռիսկի ենթակա մեծահասակ անձանց կողմից:
Եվրամիությունը մտադիր է մինչեւ 2027 թվականն ամբողջ աշխարհում 300 միլիարդ եվրո ներդնել ենթակառուցվածքային, թվային եւ կլիմայական նախագծերում:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն։
Հայաստանում և հայկական աշխարհում չի սկսվել «Կյանքը նոյեմբերի 9-ից հետո» քննարկումը։ Եվ սա խնդիր է։ Սա պահանջում է բարդ, խորքային հարցերի որակյալ քննարկում, առանց ոմանց «կախելու» և նմանատիպ բացականչությունների։ Դրանով կսկսվի ներհասարակական երկխոսությունը, կձևավորվի իրականությունը հասկանալու, առաջ գնալու, ազգային և պետական վերածննդի առողջ հանրային պահանջ, մի պահից կսկսի աշխատել պետության և հայկական աշխարհի շարժիչը, ու մենք կարձանագրենք, որ ամենաբարդ հարցերն անգամ ստանում են լուծումներ։ Հայաստանը իր ներքին օրակարգով և տրամաբանությամբ պետք է մտնի հետպատերազմյան փուլ։ Քանի դա չի արվել, մեր հարցերը և դրանց պատասխանները լինելու են ցաքուցրիվ։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը չունի տվյալներ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի՝ վիրուսի օմիկրոն շտամի ի հայտ գալուց հետո արդյունավետության նվազման վերաբերյալ: Այս մասին Reuters-ին հայտնել է ԱՀԿ ներկայացուցիչը:
ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ձեռնարկատերերին ԱՄՆ դոլարով և Եվրոյով վարկերի տրամադրման նախագիծը՝ համապատասխանաբար 8,5% և 6,5% տարեկան տոկոսադրույքներով։