Արաբական Միացյալ Էմիրությունների հիմնադրման 50-րդ տարեդարձի առթիվ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Աբու Դաբիի Էմիրության թագաժառանգ, երկրի զինված ուժերի գերագույն հրամանատարի տեղակալ, շեյխ Մուհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանին:
ՌԴ-ն անհրաժեշտ էհամարում Քաբուլի նոր իշխանությունների հետ աշխատանքը՝ «Իսլամական պետության» եւ Ալ Քաիդա»-ի ահաբեկիչների դեմ պայքարելու համար: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտարարել է հատուկ հանձնարարությունների դեսպան, ՀԱՊԿ-ին առընթեր ՌԴ մշտական ներկայացուցիչ Միքայել Աղասարյան:
Թե ինչ գործընթաց կնախաձեռնի այդ ամենի իրական պատասխաատուն՝ ՀՀ կառավարությունը, չենք կարող ասել, սակայն այս հրապարակմամբ դիմում ենք նաև Կառավարությանը, որն անհապաղ պետք է ազատվի առանց դիպլոմի մարզպետ աշխատող և պետբյուջեն վնասող այդ կադրից, հակառակ պարագայում կստացվի որ հանցավոր համաձայնությամբ է կատարվել նշանակումը։
Պահանջում են ազատ արձակել Աշոտ Մինասյանին․ բողոքի ակցիա Դատախազության մոտ՝ ՈւՂԻՂ։
Այս տարի Երևանի քաղաքապետարանը ամանորյա միջոցառումներ և հրավառություն չի կազմակերպի, փողոցների տոնական լուսավորություն չի լինի, չի գործի քաղաքապետարանի սուրբծննդյան տոնավաճառը: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը:
Դեկտեմբերի 2-ի ցերեկը, 3-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, «Արկադի Տեր-Թադևոսյանի անվան Քաղաքացիական խորհուրդ» հասարակական կազմակերպության նախագահ Թաթուլ Մանասերյանին:
Հրադադարի հաստատումից հետո բազմիցս հայտարարել ենք, որ նման հանցավոր գործողություններով ադրբեջանական կողմը նպատակ է հետապնդում ահաբեկելու Արցախում ապրող մարդկանց և վախի ու հուսալքության մթնոլորտ ձևավորելու միջոցով հասնելու Արցախի հայաթափմանը։
Պաշտոնական Բաքուն պատրաստ է բանակցություններ սկսել Երևանի հետ խաղաղ համաձայնագրի կնքման մասին: «Ինտերֆաքս Ադրբեջան»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է երկրի նախագահի վարչակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը:
Ղարաբաղյան երրորդ պատերազմի ավարտից մեկ տարի մեկ ամիս անց՝ այսօր Երևանի Սուրբ Աննա եկեղեցում հարազատները, ընկերները վերջին հրաժեշտը տվեցին պատերազմում զոհված հրետանավոր Հայկ Մելիքյանին։
2021 թվականին Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) համախառն ներքին արդյունքը կաճի 4 տոկոսով: Այս տվյալները հայտնել է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը՝ դեկտեմբերի 2-ին ելույթ ունենալով երկրորդ Եվրասիական կոնգրեսում։ «Հնգյակի» երկրները հաղթահարում են կորոնավիրուսի տարածման հետեւանքները:
Վարչապետներից մեկը Գյումրիում ելույթ ունենալիս ասում է՝ «ժողովուրդ մենք լավ ենք ապրելու», գյումրեցիներից մեկը տեղից գոռում է՝ հբը մենք:
Կարմիր շուկայի հատվածում միջդիրքային հրաձգություն է տեղի ունեցել։
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից հայտնում են, որ տեսչական մարմնի ղեկավարի կողմից տրվել են կարգադրագրեր Հայաստանի Հանրապետությունում ներքոնշյալ դեղերի նշված սերիաների շրջանառության դադարեցման և հետկանչի վերաբերյալ՝ հիմք ընդունելով ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Է. Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲ ընկերության 2021 թվականի նոյեմբերի 05-ի թիվ 0105106921 գրությանը կից փորձագիտական եզրակացությունը։
Ոստիկանության Արտաշատի և Մալաթիայի բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հայտնաբերվածը նոյեմբերի 5-ից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվող 67-ամյա Գրիգոր Կոկիկյանի դիակն է։
Գիտնականները հայտարարել են, որ SARS-CoV-2-ի սփայք-սպիտակուցները գործնականորեն չեն փոխվում մուտացիաների ժամանակ, և դրանց դեմ հակամարմինները արդյունավետ կլինեն բոլոր շտամների դեպքում, սակայն փորձագետները կասկածներ ունեն այդ բացահայտման առնչությամբ: Այս մասին տեղեկանում ենք rbc.ru-ից:
Երեկ՝ դեկտեմբերի 1-ին, տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության նիստ, որը վարել է «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը:
Արցախի Հանրապետությունում դեկտեմբերի 1-ին կատարվել է 552 թեստավորում, գրանցվել են կորոնավիրուսային հիվանդության 72 նոր դեպքեր:
«Անկլավականների» համար սա տուն չէ՝ պարզապես արոտավայր կամ հողատարածք է․ Բագրատ Սրբազան:
Թուրքական լիրայի արժեզրկման ու ընդհանուր դժգոհությունների ֆոնին հրաժարական է տվել երկրի գանձապետարանի և ֆինանսների նախարար Լութֆի Էլվանը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ադրբեջանական անօրինական արարքների հետևանքով առաջացել են մարդու իրավունքների զանգվածային խախտումներ։ Ճանապարհների դիտարկելիության, վիճակի, անվտանգության լուրջ խնդիրներ կան։
Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հունվարի 1-ից խմելու ջրի, իսկ փետրվարի 1-ից էլեկտրաէներգիայի գնի թանկացման մասին պաշտոնական լուրերը լսելուց հետո, եթե այս մարդիկ այսօրվանից սկսած նույն կազմով, նույն ոգևորությամբ չհայտնվեն նույն վայրում, ապա կարելի է եզրակացնել, որ 2015 թվականին «էլեկտրիկ Երևան» անվանումը ստացած քաղաքացիական շարժումը կամ անազնիվ սրիկայություն էր, կամ այս մարդիկ հինգ տարվա մեջ ակտիվ քաղաքացիներից վերածվել են իշխանության ենթակա անդեմ ու դատարկ կենսազանգվածի»։
Թագուհի Թովմասյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հանդիպման ժամանակ քննարկել են իրավիճակը Հայաստանում և Ադրբեջանում:
«Պահեստազորի սպաների» շարժումը կրկին անգամ դատապարտում է գործող իշխանությունների անօրինական և հակազգային գործունեությունը «Սիսական» ջոկատի հրամանտար, գնդապետ Աշոտ Մինասյանի /Աշոտ Երկաթ/ ձերբակալության կապակցությամբ։
«Փաստ» օրաթերթը գրում է. «Վիճակագրական կոմիտեի՝ նախօրեին հրապարակած տվյալներով, Հայաստանում 2020 թ.-ին աղքատության մակարդակը գնահատվել է 27 %, որը 0,6 %-ով բարձր է 2019-ի ցուցանիշից: Սակայն, մասնագետների համոզմամբ, այս ցուցանիշը, ցավոք, չի արտացոլում իրական պատկերը:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը չի թաքցնում՝ օգտվել ու շարունակելու է օգտվել սանավիացիայի ուղղաթիռից։
Կառավարության առաջարկը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով:
«Փաստ» օրաթերթը գրում է․ «Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 12-ին Նիկոլ Փաշինյանը Վանիկ Օհանյանին նշանակեց Վանաձոր համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար: Շատ իրավաբանների համոզմամբ, այս որոշումը անօրինական էր, քանի որ օրենքի համաձայն, Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքների դեպքում գործող քաղաքապետը պետք է պաշտոնավարեր այնքան ժամանակ, մինչև կգումարվեր նորընտիր ավագանու անդրանիկ նիստը:
ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղարը չի բացառում Ստոկհոլմում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման հնարավորությունը: