ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն տվեց Ուկրաինային գրեթե 40 մլրդ դոլարի հատկացմանը
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը մայիսի 10-ին հավանություն է տվել Ուկրաինային շուրջ 40 միլիարդ դոլարի ծավալով լրացուցիչ օգնության տրամադրման օրինածին: Նիստը հեռարձակվել է Միացյալ Նահանգների օրենսդիր մարմնի ստորին պալատի կայքում։
Նախաձեռնության օգտին քվերակել է 368 կոնգրեսական, 57-ը հանդես է եկել դեմ:
Այժմ օրինագիծը կներկայացվի Կոնգրեսի Սենատի քննարկանը: Սենատում դեմոկրատական մեծամասնության առաջնորդ Չակ Շումերը (Նյու Յորքի նահանգից) ավելի վաղ խոստացել է նախաձեռնության շուրջ քվեարկություն կազմակերպել հնարավորինս շուտ: Վերին պալատում հավանության դեպքում այն կուղարկվի ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի ստորագրմանը: Փաստաթուղթը ենթադրում էմիջոցների տրամադրում Կիեւի ռազմական, տնտեսական եւ մարդասիրական օգնության համար:
Մասնավորապես, 6 միլիարդ դոլարը պետք է հատկացվի զինամթերքի տրամադրմանը եւ անվտանգության ոլորտի օգնությանը, 8,7 միլիարդ դոլարը՝ տնտեսական օգնությանը եւ Ուկրաինայի պետական ծառայությունների աշխատանքի ֆինանսավորմանը, 5 միլիարդ դոլարն՝ Ուկրաինայի եւ աշխարհի այլ երկրների պարենային օգնությանը, 900 միլիոն դոլարն՝ ուկրաինացի փախստականների աջակցությանը: Բացի դրանից, 3,9 միլարդ դոլար կտրամադրվի Եվրոպայում ամերիկյան զորքերի ուժեղացման համար: Սպիտակ տանը ողջունել են Ներկայացուցիչների պալատի կողմից նախաձեռնությանը հավանություն տալը:
«Լրացուցիչ միջոցները, որոնք ներառված են այդ օրինագծում, մեզ թույլ կտան ավելի շատ զնամթերք ուղարկել Ուկրաինա, ինչպիսիք են հրետանին եւ զրահամեքենաները, ինչպես նաեւ ռազմամթերք:
Դրանք նաեւ մեզ կօգնեն լրացնելու մեր զինանոցները եւ օժանդակելու ԱՄՆ-ի զորքերին ՆԱՏՕ-ի (մյուս երկրների) տարածքում»,- ասված է Միացյալ Նահանգների նախագահի մամուլի քարտուղար Ջեն Փսակիի տարածված հայտարարության մեջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: