
«Հակիրճ ներկայացնեմ, թե ինչպես է գահավիժել Հայաստանի դիրքորոշումը Արցախյան հակամարտության կարգավորման վերաբերյալ». Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հակիրճ ու սխեմատիկ ձևով ներկայացնեմ ձեզ, թե ինչպես է գահավիժել Հայաստանի դիրքորոշումը Արցախյան հակամարտության կարգավորման վերաբերյալ:
Մինչև 2018 թ մայիս – Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչում, երաշխավորում և իրացում:
2018-ի հունիսից – Արցախի կարգավիճակը եւ անվտանգություն:
2020-ի նոյեմբերի 9-ից հետո – Արցախի կարգավիճակ:
2021-ի հունսի 20-ից հետո – Արցախի կարգավիճակ:
2022-ից – Արցախի անվտանգություն:
Ահա ձեզ պատկերավոր կերպով Արցախի հարցում բանակցույթուններում Հայաստանը ներկայացնող դեգեներատների պաշտոնավարման արդյունքը, որոնք ապացուցվում են պաշտոնական հայտարարություններով և փաստաթղթերով:
Իդեպ, հիշեցնեմ, որ այս դիվանագիտական ձախողումներն ու ճակատագրական և/կամ միտումնավոր սխալները սկսվել էին 2018-ի իշխանազավումից անմիջապես հետո:
Հետևությունները թողնում եմ ձեզ»: