Բաժիններ՝

Ռուսաստանի զինվորականներն ուժեղացրել են հետախուզությունը Ուկրաինայի հետ սահմաններին

Ռուսաստանի Արեւմտյան ռազմական օկրուգը (ԱՌՕ) Բելգորոդի մարզում (հարավում սահմանակից է Ուկրաինային) ծավալել է ռադիոէլեկտրոնային պայքարի նոր գումարտակ, որը «կրճատելու է անհրաժեշտ տեղեկատություն ստանալու ժամանակը»:

Այդ մասին հունվարի 25-ին լրագրողներին ասել են ԱՌՕ-ում: «Ռադիոէլեկտրոնային պայքարի առանձին գումարտակը մտել է Արեւմտյան ռազմական օկրուգի Վիսլենսկի մոտոհրաձգային դիվիզիայի կազմի մեջ:

Նոր զորամասի ստորաբաժանումները տեղաբաշխվել են Բելգորոդի մարզում»,-հաղորդել են օկրուգում: Ինչպես ճշտել էԱՌՕ-ի զորքերի հրամանատար գեներալ-գնդապետ Ալեքսանդր Ժուրովլյովը, որի խոսքը մեջբերում է մամուլի ծառայությունը, դիվիզիայի կազմի մեջ ստորաբաժանումների մտնելը «զգալիորեն կբարձրացնի միավորման հետախուզական հնարավորությունները եւ կկրճատի անհրաժեշտ տեղեկատություն ստանալու ժամանակը»: ԱՌՕ-ի տվյալներով՝ ռադիոէլեկտրոնային պայքարի գումարտակը նախատեսված էդիվիզիայի շտաբի ռազմական վարչության մարմինների հետ փոխգործակցության եւ արդյունավետ ռադիոէլեկտրոնային պաշպանության ու հետախուզական տեխնիկական միջոցներին հակազդելու համար: Նա սպառազինված է «Լեեր-3», «Բորիսոգլաբսկ-2» եւ «Ժիտել» համալիրներով, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս