
Վերին Լարսն այսօր. ճանապարհը փակ է թրեյլերների համար

Վրաց-ռուսական սահման տանող ճանապարհին արգելված է բեռնատար ավտոմեքենաների տեղաշարժը: Այդ մասին ասվում է ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտի կայքում զետեղված հաղորդագրության մեջ։
Մասնավորապես, արգելքը կցանքով եւ կիսակցանքով ավտոմեքենաների համար գործում է Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս կենտրոնական ավտոմայրուղու Գուդաուրի-Կոբի հատվածում: Ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտի տեղեկատվության համաձայն, սահմանափակումներն ստիպված են եղել մտցնել ձյան եւ մերկասառույցի պատճառով:
Մյուս բոլոր տեսակի փոխադրամիջոցների համար երթեւեկությունն ազատ է: Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս կենտրոնական ավտոմայրուղին, այսպես կոչված Ռազմավիրական ճանապարհն այսօրվա դրությամբ միակ ցամաքային ճանապարհն է, որը Վրաստանը եւ Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ:
Իսկ «Կազբեգի»-«Վերին Լարս» մաքսակետն այսօրվա դրությամբ միակ գործող մաքսակետնէ Վրաստանի եւ Ռուսաստանի ցամաքային սահմանի վրա, հաղորդել է Sputnik-ը: