Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հերթական ապատեղեկատվությունը, թե իբր ՀՀ զինված ուժերը գնդակոծել են ադրբեջանական զինուժի մարտական դիրքերը:
Հռոմում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ17 աշխարհի առաջնությունում 91 կգ քաշային Գոռ Այվազյանը, ով ներկայացնում է Վրաստանը, իր առաջին գոտեմարտում բացահայտ առավելությամբ և ժամանակից շուտ՝ 9-0 հաշվով հաղթել է ադրբեջանցի Միքայիլ Իսմաիլովին և դուրս եկել հաջորդ փուլ:
Հուլիսի 26-ին, ժամը 03.00-ի սահմաններում, Երևան-Իջևան ճանապարհի 60-րդ կմ-ին «Օպել» մակնիշի մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 72-ամյա Մնացական Մնացականյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Բելգիան հանդես է եկել արտակարգ իրավիճակի դեպքում ԵՄ-ի երկրներից գազի սպառումը 15 տոկոսով պարտադիր կրճատել՝ պահանջելու՝ ԵՀ-ին իրավունք ընձեռելու՝ Եվրահանձնաժողովի (ԵՀ) առաջարկության դեմ: Այս մասին գրել է L՚Echo թերթը։
Այսօր՝ հուլիսի 26-ին, կրակոցներ են հնչել Արագածոտնի մարզում. Ժամը 02։40-ի սահմաններում «Աշտարակ» բժշկական կենտրոնից ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ «ստորին ծայրանդամների մակերեսային, կետային բազմակի վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Հուլիսի 25-ին տեղի է ունեցել Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) կենտրոնական վարչության խորհրդի նիստը, որի ավարտին կուսակցության խոսնակ Օմեր Չլիքը ասուլիս է տվել՝ անդրադառնալով նաև Հայաստանին, հայ-թուրքական կարգավորման գործընթացին։
Եվրամիության խորհուրդը հուլիսի 26-ին ընդունել է ֆորմալ որոշում Ռուսաստանի դեմ պատժամիջոցների գործողությունը վեց ամսով՝ մինչեւ 2023 թվականի հունվարի 31-ը, երկարաձգելու վերաբերյալ: Այս մասին ասված է ԵՄ-ի խորհրդի տարածված հայտարարության մեջ:
«Ի գիտություն Ստեփանակերտի բնակիչների, այսօր ժամը 16:00-ի սահմաններում ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից կգործարկվի օդային տագնապի ազդանշան:
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է անզիջում պայքարը չգրանցված դեղերի և դեղագործական արտադրանքի՝ Հայաստանի սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են Տաշիր քաղաքում գտնվող առանձնատուն ապօրինի մուտք գործելով ավազակություն կատարելու դեպքի հանգամանքները: Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից:
Տիրան Լոքմագյոզյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր՝ հուլիսի 26-ին, ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան տիկին Լին Թրեյսիի գլխավորած պատվիրակությանը։
Հուլիսի 26-ի ցերեկը, 27-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ:
Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ի՞նչ է կատարվում հայ-թուրքական սարդոստայնում․․․ Վերջին օրերին ինտենսիվ գործընթացներ են տեղի ունենում հայ-թուրքական զարգացումներում: Թուրքիայի նախագահ Էրդողանը, արտգործնախարար Չավուշօղլուն, իշխող կուսակցության խոսնակ Օմեր Չելիքը իրար հաջորդող հայտարարություններով Հայաստանից ակնկալում են կոնկրետ քայլեր, ինչն ըստ իրենց՝ Հայաստանը չի անում:
Այրվածքաբանության ազգային կենտրոն այրվածքնեւով տեղափոխված ժամկետային զինծառայող Պալյան Պողոսյանի առողջական վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր ։ Այս մասին Tert.am-ին հայտնեց ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։
Դիմակավորված հատուկջոկատայինները խուզարկություն են իրականացնում «Սեքյուրիթի Դրիմ»-ում. ՈՒՂԻՂ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Երևան քաղաքի Խանջյան փողոցը Հերացի փողոցին միացնող ավտոճանապարհին տեղի ունեցած՝ մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Առնվազն յոթ մարդ վիրավորվել է կիրակի օրը Լոս Անջելեսի այգում տեղի ունեցած հրաձգության հետևանքով․ «Ամերիկայի ձայն»–ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է քաղաքի արտակարգ իրավիճակների ծառայությունը։
Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երեկ դատական նիստերի դահլիճում կտրուկ վատացավ Վահագն Վերմիշյանի առողջական վիճակը, ով տևական ժամանակ գտնվում է կալանքի տակ: Պաշտպանի բազմաթիվ փաստերը, որ կալանքն անհամատեղելի է Վերմիշյանի առողջական վիճակի հետ՝ դատարանին «չի հետաքրքրում»:
Զարուհի Փոստանջյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
Պայծառակերպության տաղավար տոնին հաջորդող ննջեցյալների հիշատակության օրը պատարագ և հոգեհանգստյան կարգ է կատարվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում: Այս մասին նշված է Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի ֆեյսբուքյան էջում:
Վրաստանի լրագրողական էթիկայի խարտիան դատապարտում է «Մթավարի արխի» հեռուստաընկերության լրագրողի նկատմամբ իշխող կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեի և կուսակցության առաջնորդներից մեկի` Մամուկա Մդինարաձեի դատապարտելի պահվածքը։ Կանոնադրության համաձայն՝ անընդունելի են կուսակցությունների ղեկավարների նման վերաբերմունքը և նմանօրինակ բառապաշարի օգտագործումը։
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Այս պահին ոստիկանության 6–րդ վարչության աշխատակիցները «Սեքյուրիթի Դրիմ» ընկերությունում են եւ ինչ-որ գործողություններ է կիրականացնում:
Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը հայտարարել է, որ Անկարան կարծում է, որ Մոսկվան կկատարի Ստամբուլի համաձայնագրի պայմանները՝ արտահանման համար ռուսական արտադրանքի մատակարարման սահմանափակումները չեղարկելու և ուկրաինական հացահատիկի արտահանման հարցում Ռուսաստանի աջակցության վերաբերյալ: Այս մասին հայտնում է թուրքական Star թերթը:
«Դուրս եկեք, ուղղորդեք այն հասարակությանը, ով ուզում է փրկել նաև ձեզ». Դավիթ Սահակյանցը՝ հոգևոր դասին
«Փաշինյանի հենարանը շատ փոքր է, բայց ակտիվ. ինքն ուղղակի ունի շատ փող ու լծակներ». Դավիթ Սահակյանց
Ոստիկանության Կումայրիի բաժնի ՔՀԲ ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հուլիսի 25-ին Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցի շենքերից մեկում հայտնաբերել, ձերբակալել և Կումայրիի բաժին են տեղափոխել 23-ամյա Շահեն Մ.-ին, որը մայիսի 24-ից ոստիկանության Կումայրիի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 2-րդ մասի մեղադրանքով:
«Կորցրել ես կնոջ դեմքդ։ Մաքրիր բերանդ, Սաակաշվիլիի նման բերան ունես, իրո՛ք ամեն ինչով նման ես քո առաջնորդին… Դու Արախամիան ես. ինչպես նա տղամարդ չէ, այնպես էլ դու կին չես, կորցրել ես դեմքդ հանուն ազգային շարժման»,— ասել է Կոբախիձեն լրագրողին։
Այսօր Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի «Կենտրոն, Նորք-Մարաշ» նստավայրում մեկնարկում է քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի դատաքննությունը: Այս մասին հայտնում է Ա. Չալաբյանի պաշտպանական խումբը։