 
                        Քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնում ողբերգական ավտովթարի դեպքի մասին
 
                                    ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Երևան քաղաքի Խանջյան փողոցը Հերացի փողոցին միացնող ավտոճանապարհին տեղի ունեցած՝ մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Նախնական տվյալներով, 2022թ. հուլիսի 26-ին՝ ժամը 01։00-ի սահմաններում, հիշյալ վայրում միմյանց են բախվել «Օպել» և «Վազ 2102» մակնիշի ավտոմեքենաները, որի հետևանքով վերջինիս վարորդը տեղում մահացել է, իսկ մյուս մեքենայի վարորդը և ավտոմեքենաներում գտնվող 4 ուղևորներ՝ ստացած մարմնական վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել բժշկական կենտրոն:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        