
Մեկնարկում է Ավետիք Չալաբյանի դատաքննությունը. դատավորը աղմկահարույց գործերով հայտնի Մնացական Մարտիրոսյանն է

Այսօր Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի «Կենտրոն, Նորք-Մարաշ» նստավայրում մեկնարկում է քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի դատաքննությունը: Այս մասին հայտնում է Ա. Չալաբյանի պաշտպանական խումբը։
«Դատաքննությունն ընթանալու է վիճահարույց գործերով հայտնի դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ: Պաշտպանական խմբի միջնորդությամբ դատաքննություն ըդռնբաց է լինելու:
Նշենք, որ Չալաբյանի պաշտպանական խումբը նախաքննության ապօրինությունների ողջ ընթացքը ներկայացրել է ինչպես պարբերական մամուլի ծանուցումներով, այնպես էլ ապօրինությունների մասին ամբողջական զեկույցով, որն ուղարկվել է միջազգային և տեղակա նիրավապաշտպան կազմակերպություններին»,- այս մասին հայտնում են պաշտպանական խմբից։