Պետդեպից նշել են նաև, որ ԱՄՆ-ն հույս ունի վերացնել Ռուսաստանի դեմ բազմաթիվ պատժամիջոցները, եթե վերջինս դադարեցնի հատուկ գործողությունը և վերականգնի Ուկրաինայի ինքնիշխանությունը:
ԱՄՆ-ն և Չինաստանը պետք է ոչ միայն զարգացնեն երկկողմ հարաբերությունները, այլև ստանձնեն միջազգային պատասխանատվություն և ջանքեր գործադրեն աշխարհում խաղաղության և կայունության պահպանման ուղղությամբ: Այս մասին հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ զրույցում։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել բարձրագույն մասնագիտական կրթության մասնագիտությունների և որակավորումների ցանկում «Քույրական գործ» բակալավրի կրթական ծրագիր ընդգրկելու մասին Կառավարության որոշման նախագիծը:
ՄԱԿ-ի գրասենյակի տվյալներով՝ մարդիկ զոհվել կամ վիրավորվել են պայթուցիկ զինատեսակների, այդ թվում՝ ծանր հրետանու և հրթիռային համակարգերի կիրառման հետևանքով:
47-ամյա տղամարդը, թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով, բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին, որտեղ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Մարտի 17-ին տեղի ունեցավ «Թափոնների կառավարումը Հայաստանում․ մարտահրավերներ և hնարավորություններ» խորագրով ֆորումը, որը կազմակերպվել էր Բրիտանական դեսպանատան աջակցությամբ՝ Հայ-բրիտանական գործարարության պալատի հետ համատեղ։ Միջացառմանը բացման խոսքով հանդես եկան Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերը, ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը, Հայ-բրիտանական գործարարության պալատի գործադիր տնօրեն Դիանա Գազիյանը և ուրիշներ։
«Ուզում եմ դիմեմ «աբիժնիկներին», դուք թուրքից վերան եք». Սպիտակցի Հայկոն բարկացել է
Դեպքից ժամեր անց 16-ամյա տղան հայտնաբերվեց ու ներկայացվեց տարածքային քննչական մարմնին։ Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել է, պատանին՝ ձերբակալվել:
Վնասված գազատար խողովակի վերանորոգման աշխատանքներն ավարտված են։ Միաժամանակ տեղեկացնում ենք, որ, հաշվի առնելով գազատարի՝ 10 օր շարունակ չգործելու հանգամանքը, այժմ իրականացվում են տեխնիկական բնույթի մի շարք աշխատանքներ գազի պատշաճ և անխափան փոխադրումն ու մատուցումը բաշխիչ ցանցերին ապահովելու ուղղությամբ։ Այս մասին տեղեկացանք Արցախի տեղեկատվական շտաբից։
ՆԱՏՕ-ն եւ Արեւմուտքը ցանկացել են միաբեւեռ աշխարհ ստեղծել ու այդ պատճառով Ռուսաստանի սահմանների երկայնքով «լարվածության օջախներ», «գունավոր հեղափոխություններ» են կազմակերպել, իսկ որտեղ հնարավոր է հակառուսական ռեժիմներ կարգել։
Մարտի 18-ին, ժամը 13:32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռուբինյանց փողոցի թիվ 56/2 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։
Եվրոպան, այդ թվում՝ Իտալիան, կարճաժամկետ հեռանկարում չի կարողանա Ռուսաստանին փոխարինող գտնել որպես բնական գազի մատակարար: Այդ կարծիքը հայտնել է Եվրահանձնաժողովի նախկին ղեկավար, Իտալիայի նախկին վարչապետ Ռոմանո Պրոդին:
ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈւՂԻՂ:
Դասընթացի վերջում, հիմնվելով վերջնական թեստի արդյունքների վրա, լեզուներ սովորողներին տրվելու են տվյալ լեզվի իմացության մակարդակը սահմանող համապատասխան հավաստագրեր:
ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը 2022 թվականի մարտի 21-22-ը ներառյալ գտնվելու է Գերմանիայի Դաշնային Հանրապետության մայրաքաղաք Բեռլինում:
Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Վաչե Մարգարյանի նախագահությամբ, այսօր որոշեց փոխել «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը։
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը «յոթնյակի» մնացած երկրների ղեկավարներին հրավիրել է Բրյուսելում հանդպման՝ ՆԱՏՕ-ի եւ Եվրոպայի խորհրդի գագաթնաժողովների հարթակներում, որոնք տեղի կունենան հաջորդ հինգշաբթի օրը: Այդ մասին հաղորդել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Գերմանիայի նախարարների կաբինետի ներկայացուցչի:
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված հետևողական հսկողական աշխատանքների արդյունքում բացահայտվել է մաքսային կանոնների խախտման նոր դեպք։
Խարկովում մարտի 14-ին Գորկու այգու մոտ գնդակոծության ժամանակ զոհվել է Օգնության բանակի (Help Army) 26-ամյա կամավոր Արտյոմ Այվազյանը։ Նրա քույրը՝ Ալյոնա Այվազյանը, որը նույնպես կամավոր է, վիրավորվել է:
Հայաստանի ըմբշամարտի հավաքականների կազմերը, որոնցով թիմերը կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը հայտնի են:
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել է, որ Վլադիմիր Զելենսկին պատրաստ է ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը, եթե Ռուսաստանի ղեկավարը պատրաստակամություն դրսեւորի. դա կարող է տեղի ունենալ «թեկուզ վաղը, թեկուզ վաղը չէ՝ մյուս օրը»։
Մատ էր թափ տալիս, զգուշացնում ենք՝ իրենց կառույցի մեջ չեն. շիրակցի ֆերմեր
Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել ՄԱԿ-ին Ադրբեջանի անդամակցության 30-ամյակին նվիրված միջոցառումը Շուշիում կազմակերպելու կապակցությամբ, որը ներկայացնում ենք ստորև․:
Հրապարակել ենք «2022 թվականի փետրվար-մարտ ամիսներին Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի իրավունքների խախտումների մասին» եռալեզու (հայերեն, ռուսերեն, անգլերեն) միջանկյալ զեկույցը, որն ուղարկվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, մարդու իրավունքների պաշտպանության առաջնային մանդատ ունեցող կառույցներին և միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին։
Հրապարակվում է Գառնիկ Իսագուլյանի խափանման միջոցի իրավաչափության հարցի վերաբերյալ դատարանի վճիռը
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արթուր Գագիկի Երիցյանը նշանակվել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության գլխավոր քարտուղար։
Մարտի 17-ին, ժամը 22.30-ին, Երևանի Նալբանդյան փողոցի և Սայաթ-Նովայի պողոտայի խաչմերուկում «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 62-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Օդի ջերմաստիճանը 20-ի ցերեկը կնվազի 5-6 աստիճանով:
Ուկրաինայի ներկայացուցիչները ձգտում են ձգձգելու Ռուսաստանի հետ բանակցություններն՝ առաջադրելով ավելի ու ավելի նոր ոչ ռեալիստական առաջարկություններ, բայց ռուսաստանյան կողմը պատրաստ է շարունակելու «հանգուցալուծումների որոնումն» իր սկզբունքային մոտեցումների հունով:
Թուրքիայի պաշտպանական գերատեսչության ղեկավարը, մեկնաբանելով իրավիճակը Ուկրաինայում, նշել է, որ Անկարան հանդես է գալիս Ուկրաինայում օր առաջ զինադադար հաստատելու օգտին: