
Սպասվում է ինտենսիվ ձյուն, բուք. եղանակը՝ առաջիկա օրերին

Հանրապետության տարածքում`
Մարտի 18-ի ցերեկը, 19-20-ը, 22-ի գիշերը, 23-ի երեկոյան ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 21-ին, 22-ի ցերեկը, 23-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում՝ ձյուն, 19-20-ն առանձին հատվածներում՝ ինտենսիվ: Լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Քամին՝ հյուսիս-արևմտյան` 3-7 մ/վ, մարտի 18-21-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 14-18 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 20-ի ցերեկը կնվազի 5-6 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Մարտի 18-ի ցերեկը, 19-23-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, քաղաքի բարձրադիր գոտում՝ ձյան տեսքով:
Երևան քաղաքի մարտի 19-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 19․60C (1962 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -7․00C (1963 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 5․80C