
ՀՀԿ Երիտասարդական կազմակերպությունը սկսում է անգլերեն, ֆրանսերեն և ռուսերեն լեզուների ուսուցման ԱՆՎՃԱՐ դասընթացներ

ՀՀԿ Երիտասարդական կազմակերպությունը սկսում է ԱՆԳԼԵՐԵՆ, ՖՐԱՆՍԵՐԵՆ ԵՎ ՌՈՒՍԵՐԵՆ լեզուների ուսուցման ԱՆՎՃԱՐ եռամսյա դասընթացներ։
Եթե՝
✓ երիտասարդ ես,
✓ ցանկանում ես սովորել անգլերեն, ֆրանսերեն և ռուսերեն,
✓ ուզում ես, որ քեզ դասավանդեն բանիմաց և փորձառու մանկավարժներ,
ապա այս ծրագիրը քեզ համար է։
Դասընթացները տևելու են 3 ամիս։ Ձևավորվելու են խմբեր՝ բաղկացած 10 հոգուց: Պարապմունքներն անցկացվելու են շաբաթական 2 օր 1․5 ժամով:
Բոլոր դասագրքերն ու դիդակտիկ մյուս նյութերը տրամադրվելու են անվճար։
Դասընթացի վերջում, հիմնվելով վերջնական թեստի արդյունքների վրա, լեզուներ սովորողներին տրվելու են տվյալ լեզվի իմացության մակարդակը սահմանող համապատասխան հավաստագրեր:
Դասընթացներին գրանցվելու համար՝ կարող եք զանգահարել +374 93 123757։
Հայտերն ընդունվում են մինչև ս․թ․ ապրիլի 1-ը։
Բաց մի՛ թող մրցունակ դառնալու քո հնարավորությունը։
#ՀՀԿ_ԵԿ