Արևմուտքի հակառուսական պատժամիջոցները չեն արտացոլում միջազգայն հանրակցության կամքը

Արեւմուտքի սահմանած պատժամիջոցները Ռուսաստանի դեմ Ուկրաինայի իրադարձությունների պատճառով հավանության չեն արժանացել զարգացող երկրների կողմից եւ չեն արտացոլում միջազգային հանրակցության կամքը: Այս տեսակետն է շարադրված մարտի 31-ին Հոնկոնգի South China Morning Post թերթում հրապարակված հոդվածում։

«Այն պնդումները, թե արեւմտյան պատժամիջոցներն արտացոլում են միջազգային հանրակցության կամքը, ճիշտ չեն եւ չեն համապատասխանում իրականությանը»,- ընդգծված է հրապարակման մեջ: Հեղինակն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ «Եվրամիության սահմաններից դուրս սոսկ Մեծ Բրիտանան, Շվեյցարիան, Ճապոնիան, Կանադան, Ավստրալիան, Նոր Զելանդիան, Սինգապուրը, Կորեայի Հանրապետությունը, ինչպես նաեւ Բահմայան Կղզիներն են պաշտպանել ԱՄՆ-ին Ռուսաստանի տնտեսական պատժի հարցում»:

«Ոչ մի երկիր ամբողջ Աֆրիկայի մայր ցամաքում, Մերձավոր Արեւելքում կամ Լատինական Ամերիկայում չի հետեւել Վաշինգտնի գծին»,- նշել է պրոեսոր Չժու Սյաոմինը: «ՄԱԿ-ի անդամ 193 երկրներից ավելի քան 150-ը, որոնց բաժին է ընկնում աշխարհի բնակչության ավելի քան 80 տոկոսը, որոշել է չհետեւել ԱՄՆ-ի օրինակին»,- գրում էհեղինակը: Հոդվածում նշված է, որ Վաշինգտոնը «զարգացող երկրներին եռանդով կոչ է անում մեկուսացնելու Ռուսաստանը» եւ հստակորեն շարադրելու իրենց դիրքորոշումն Ուկրաինայի իրադարձությունների վերաբերյալ: «Սակայն, չնայած այդ չդադարող սադրանքներին, զարգացող երկրների մեծ մասը չի միջամտում հակամարտությանը»,- ընդգծված է հոդվածում:

«Կարեւորագույն գործոններից մեկը, որը քիչ է հիշատակվում արեւմտյան զանգվածային լրատվամիջոցներում, այն է, որ նման կարգի պատժամիջոցները հակասում են հենց զարգացող աշխարհի երկրների շահերին: Տասնամյակների ընթացքում նրանք հասկացել են, որ արեւմտյան պատժամիջոցները (…) երբեք ոչ մի օգուտ չեն բերի իրենց»,- ասված է հրապարակման մեջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս