Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական նպատակը պետք է լինի բոլոր հարևանների հետ նորմալ հարաբերությունների հաստատումը: Այս մասին Փաշինյանն ասել է չեխական «Respekt» ամսագրին տված հարցազրույցում՝ պատասխանելով հարցին, թե ինչ դասեր է Հայաստանը քաղել վերջին 15 ամսվա ընթացքում:
Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը տելեգրամյան իր ալիքում գրում է. «Ադրբեջանի ԱԱԾ–ն գործողություններ է անցկացրել, որոնց շրջանակներում, իրենց բնութագրմամբ, ձերբակալվել են մարդիկ, որոնք աշխատել են Հայաստանի հատուկ ծառայություների օգտին:
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ ԱԺ պաշտպանության հանձնաժողովի փորձագետ, ՊՆ տխրահռչակ նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ու ՔՊ-ական պատգամավոր, նույն հանձնաժողովի անդամ Վիլեն Գաբրիելյանն առաջիկա օրերին կգործուղվեն Ֆինլանդիա:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Այն, որ Արցախի հիմնադրամներին միլիարդավոր դրամների պարտք ունեցող ընկերություններ կան, նորություն չէ: Եվ այդ կազմակերպությունների շարքում ուշագրավ ընկերություններ կան։ Մեր ունեցած տեղեկություններով, խոշոր պարտքատերերից է Արցախում ձեթի արտադրությամբ զբաղվող «Ռեյփսիդ» ընկերությունը։ Այս ընկերությունը հիմնադրվել է 2010 թ. Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի կողմից, որը չէր էլ թաքցնում, որ հաջողակ բիզնեսմեն էր։
«Հրապարակ» թերթը գրում է. «Գործադիրում չեն կողմնորոշվում, թե Թուրքիայի կողմից Հայաստանի համար օդային սահմանը փակելու հարցով ո՛ր պետական գերատեսչությունը պիտի զբաղվի։
«Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ հայրենի իրավապահ համակարգը, ԱԺ ՔՊ խմբակցության մի խումբ պատգամավորներ, ԿԸՀ նախագահը, դատախազության եւ քննչական մարմինների անդամները շաբաթ եւ կիրակի թեժ քննարկումներ են ունեցել Ծաղկաձորում:
Բրյուսելում, Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի հովանու ներքո, գիտեք, հանդիպել էին Իլհամ Ալիևն ու Նիկոլ Փաշինյանը: Հիշատակված Շառլ Միշելը հանդիպման արդյունքներն ի մի բերելուց հետո հայտարարեց, թե՝ կողմերը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը՝ այդպես՝ քառակուսի կիլոմետրերով: Նույնն է, թե ասեր՝ Եվրոպան սրտանց ողջունում է Արցախի հայության բնաջնջումը…
Ժողովին մասնակցելու են կառավարության անդամները՝ նախարարներ, փոխվարչապետներ, ԱԺ նախագահը, նրա տեղակալները, հանձնաժողովի նախագահները, տարածքային կազմակերպությունների ղեկավարներ եւ համայնքի ղեկավարներ, ինչպես նաեւ հրավիրյալ անձինք, որոնց կորոշի վարչությունը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 16-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
Այժմ էլ ձեր մեջ կարող են լինել սուտ ուսուցիչներ, որոնք, սպրդեցնելով կորստաբեր հերձվածներ են ներմուծելու և, ուրանալով Տիրոջը, որ իրենց գնեց, իրենց վրա արագահաս կորուստ են բերելու (Բ Պետ. Բ 1)։
Բաքուն Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինին խորհուրդ է տվել «չմիջամտել Ադրբեջանի գործերին»։
Առավոտյան ցիտրուսային մրգերն ու շոկոլադը կօգնեն ձեզ ավելի արագ արթնանալ, ասում է սննդաբան Մարինա Մելնիկովան։ Ըստ shantnews-ի՝ Sputnik ռադիոյին տված հարցազրույցում նա նշել է էներգիա հաղորդող այլ մթերքներ ևս։
Ռուս-ուկրաինական հակամարտության ու միջազգային պատժամիջոցների հետևանքով անցած տարի Ռուսաստանից բավական խոշոր գումարներ տեղափոխվեցին Հայաստան։ Այդ գումարների մի մասը, ապահովության համար, որպես ավանդ՝ ներդրվեցին հայաստանյան բանկերում։ Դրա արդյունքում արձանագրվեց բանկերում ոչ ռեզիդենտների ավանդների հսկայական աճ, ինչպիսին նախկինում երբևէ չէր եղել։
Հավանաբար, իր այսօրվա ապօրինի որոշումը կայացնելուց, նա վախենալու շատ բան ուներ։ Սրա նմանները պիտի հասկանան, որ եթե հեռու են իրենց՝ արդարադատություն իրականացնելու առաքելությունից և առաջնորդվում են միայն իշխանություններից ունեցած կաշկանդվածությամբ ու վախերով, ապա պետք է վախենան ոչ թե ներկա, այլ ապագա իշխանություններից։
Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Շատ դժվար է քաղաքակիրթ բառապաշար ընտրել այն դատավորին բնութագրելու համար, ով քիչ առաջ 3 ամսով երկարաձգեց գեներալ Գրիգորի Խաչատուրովի կալանավորման ժամկետը:
Մինչ մայիսի 14-ին Թուրքիայի Հանրապետությունում ընթանում են 13-րդ նախագահական և 28-րդ գումարման Ազգային մեծ ժողովի (մեջլիս) ընտրությունները, թուրքական աղբյուրները սկանդալային են համարել Ստամբուլում Գերմանիայի գլխավոր հյուպատոսության տարածած հայտարարությունը:
Թուրքիայի ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վստահություն է հայտնել մայիսի 28-ին կայանալիք նախագահական ընտրությունների երկրորդ փուլում իր հաղթանակի կապակցությամբ։
Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Բրյուսելում մայիսի 14-ին կայացած եռակողմ հանդիպման արդյունքներով Շառլ Միշելի արտահայտությունների կապակցությամբ՝ նշելով, որ, ինչպես հայտարարության ընդհանուր բովանդակությունը, այնպես էլ դրա առանձին դրույթներ վկայում են այն մասին, որ Եվրամիության ղեկավարությունը շարունակում է անտեսել Արցախի ժողովրդի օրինական իրավունքներն ու շահերը և առաջնորդվում է միայն տարածաշրջանում ունեցած սեփական աշխարհաքաղաքական և կարճաժամկետ շահերով՝ ի վնաս Եվրամիության կողմից հռչակված ժողովրդավարության և մարդու իրավունքների արժեքների։
Մարդու իրավունքների մասին պատկերացում անգամ չուներ, դեմոկրատիայի մասին լսել էր «գիտական-կոմունիզմ» կոչվող դոգմատիկ դիսցիպլինից, պոպուլիզմ բառը նույնիսկ արտաբերել չէր կարող, եթե նույնիսկ լսեր:
Դավաճան դատավոր. վանկարկումներ` Խաչատուրովի նիստից հետո
Գրիգորի Խաչատուրովի կալանքը 3 ամսով երկարացվեց. դատավորը անցավ գծեր, հետ վերադարձ հնարավոր չէ
Տասնյակ ոստիկաններ ու կարմիր բերետավորներ` դատարանի բակում. շարունակվում է Խաչատուրովի նիստը
«Նիկոլ Փաշինյանի ստերի գործարանը աշխատում է ոչ միայն իշխանության շարքերը լրացնելու այլ նաև ընդդիմադիր դաշտում ֆեյք ընդդիմադիրներ դիրքավորվելու մասով:
Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ. անակնկալներ չենք սպասում. Ենոքյան
Շտապօգնության մեքենա են կանչել, ամբաստանյալներից մեկն է վատացել, բայց դատավորը շարունակում է նիստը. պաշտպան
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինն անդրադարձել է Փաշինյան-Ալիև-Միշել եռակողմ հանդիպումից հետո Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարությանը։
Ես խոչընդոտում եմ, որ դատավոր Գրիգորյանն այս մղձավանջից ազատվի. Հակոբ Ենոքյան
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Բրյուսելում է․ նա հանդիպում է անցկացրել ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ժոզեպ Բորելի հետ։ Այցի մասին նախապես չէր հայտարարվել։
Եվրամիության խորհուրդը մայիսի 15-ին Իտալիայի նախկին արտգործնախարար Լուիջի Դի Մայոին նշանակել է Պարսից ծոցի տարածաշրջանում հատուկ ներկայացուցիչ: Այս մասին ասվում է խորհրդի տարածած մամուլի հաղորդագրության մեջ։
Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: