Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալների համաձայն, 2023 թվականի առաջին եռամսյակում Վրաստան այցելությունների թվով Հայաստանը երրորդ տեղում է՝ 182,5 հազար այցելու։
Ոլոռը լվանալ, մեկ ժամ թրջել սառը ջրում։ Կարտոֆիլը կտրատել խորանարդաձև։
Մեզնից որևէ մեկը կատարյալ չէ, հետևաբար կարևոր է ժամանակին գիտակցել սեփական մեղքերը, անկեղծ զղջալ ու ձգտել մաքրագործման: Կյանքում ամեն կարևոր որոշում, այդ թվում և ներում խնդրելն ու դեպի Քրիստոս տանող ուղին, սկսվում է անկեղծ ցանկությունից:
Ամերիկացի գիտնական Ջոզեֆ Դիտուրին գերազանցել է համաշխարհային ռեկորդը՝ Ֆլորիդայի Քի Լարգո քաղաքի ծովածոցում 74 օր անցկացնելով ջրի տակ՝ 9 մետր խորության վրա: Այս մասին հաղորդում է BBC-ին:
Նիհարել ցանկացողների համար նախատեսված նախաճաշը պետք է ներառի երկար հագեցվածության համար նախատեսված սպիտակուցներ և մանրաթելեր, որոնք դանդաղեցնում են մարսողությունը:
Մայիսի 13-ին, ժամը 09.00-ի սահմաններում, Երևանի Տերյան փողոցում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 9-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Եվրամիությունն ափսոսանք է հայտնում, որ Վրաստանը չի միացել ռուսական ավիացիոն հատվածի դեմ եվրոպական պատժամիջոցներին և վերականգնում է ՌԴ-ի հետ ավիահաղորդակցությունը:
Նիկոլ-Ալիև-Միշել. Բրյուսելյան հանդիպումներ, որոնք կործանում են Հայաստանը. Էդգար Ղազարյան
Դատարան է ուղարկվել «օրենքով գողի» և քրեական ենթամշակույթ կրող խմբավորման երկու անդամների վերաբերյալ վարույթը
Ռուս խաղաղապահների ավտոմոբիլային տրանսպորտով Ստեփանակերտ Է հասցվել 269,7 տոննա մարդասիրական օգնություն։
Մայիսի 16-ին Բրյուսել աշխատանքային այցի շրջանակներում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային ճաշ է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Կովկասում և Կենտրոնական Ասիայում հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինայի հետ: Այս մասին հայտնել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի գրասենյակը։
Շառլ Միշելի, Նիկոլի ու Ալիևի սարքածները` հայ ժողովրդի գլխին. Աննա Մկրտչյան
Մայիսի 12-ին, ժամը 18.00-ին, Երևանի Ազատության պողոտայում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 14-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում 15 զինծառայողի մահվան պատճառ դարձած հրդեհի գործով մեղադրյալ, կապիտան Եղիշե Հակոբյանը կշարունակի մնալ կալանավորված։
Նավթագազային ոլորտում Իրանի և Ռուսաստանի համագործակցությունը նոր փուլ է թևակոխել։ Այս մասին հայտնում է IRNA-ն՝ վկայակոչելով նավթի նախարարի միջազգային հարցերով տեղակալ Ահմադ Ասադզադեին:
Գիտնականները համադրել են կենտրոնում կատարված 14 հետազոտությունների արդյունքները, որոնց մասնակցել է 105 հազար մարդ։ Ամեն օր ոչ մեծ չափաքանակներով վիտամին D3-ի օգտագործումը մահացությունը քաղցկեղից նվազեցրել է 12%-ով։ Իսկ մեծ չափաքանակներով և ընդհատումներով օգտագործված վիտամինը քաղցկեղի վրա ոչ մի ազդեցություն չի թողել։
Եվրամիությունը հակառուսական պատժամիջոցների տակ հայտնված ապրանքների հոսքերի անսովոր աճ է արձանագրում դեպի ՌԴ հարևան, այդ թվում ՝ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրներ ու խնդրում է նրանց բացատրել իրավիճակը և դադարեցնել նման հոսքերը:
Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի հրամանով հաստատվել են 2023/2024 ուստարվա բուհերի ընդունելության միասնական քննությունների օրերը:
ԱՄՆ պետդեպարտամենտը հրապարակել է ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովի (USCIRF) 2022 թվականի կրոնական ազատության վերաբերյալ զեկույցը։ Ադրբեջանը ներառվել է հատուկ հսկողության տակ գտնվող երկրների ցանկում:
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում կատարված քննությամբ բացահայտվել է օտարերկրյա քաղաքացիների կողմից իրենց համերկրացիներից կամ ՀՀ քաղաքացիներից համապատասխան երկիր փոխանցում կատարելու պատրվակով առանձնապես խոշոր չափերով խարդախություններ կատարելու հանցավոր մեխանիզմ։
Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Ռուսաստանի և Ուկրաինայի իշխանությունները համաձայնել են ընդունել Աֆրիկայի երկրների պատվիրակությանը՝ հակամարտության խաղաղ կարգավորման որոնման նպատակով։ Այդ մասին այսօր հայտարարել է Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամաֆոսան Սինգապուրի վարչապետ Լի Սյան Լունի հետ կայացած բանակցություններից հետո։
հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Մայիսի 14-ին, ժամը 11.50-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին իրար են բախվել «ՎԱԶ-21099» և «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21074»-ի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Թուրքիայում անցկացված 28-րդ խորհրդարանական ընտրություններում իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցությունը, որի առաջնորդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն է, ստանալով քվեների 35%-ը, ապահովել է ամենաբարձր ցուցանիշը:
Մայիսի 12-ին, ժամը 17.00-ին, Երևանի Բակունցի փողոցի և 1-ին նրբանցքի խաչմերուկում «Շևրոլե» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 9-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Վստահորդիս՝ Տիգրան Ավինյանի հետ քննարկելով ստեղծված իրավիճակը՝ մեր հայցով լրագրող Դավիթ Սարգսյանի դեմ կիրառված հայցի ապահովման միջոցի մասով և ի արձագանք ս.թ. մայիսի 12-ի հայաստանյան լրագրողական կազմակերպությունների կողմից տարածված հայտարարության, ինչպես նաև ընդգծելու համար Տիգրան Ավինյանի դիրքորոշումը՝ որևէ լրատվամիջոցին սնանկացնելու կամ հատուկ որևէ ֆինանսական անհարմարություններ պատճառելու նպատակ չունենալու մասին, այսօր միջնորդություն եմ ներկայացրել դատարանին՝ լրագրող Դավիթ Սարգսյանի գույքի և դրամական միջոցների նկատմամբ կիրառված արգելանքը վերացնելու վերաբերյալ։
Մայիսի 14-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Կոռնիձոր-Ստեփանակերտ ճանապարհի 3-րդ կմ-ին «ԿամԱԶ» բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և կողաշրջվել. 55-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը նախօրեին կատարյալ ֆիասկո գրանցեց։ Նա ամիսներ շարունակ նախապատրաստվում էր մեծ հանրահավաքի, սակայն Ստեփանակերտի հրապարակում մի քանի հարյուր, լավագույն դեպքում՝ հազար մարդ էր երեկ կարողացել հավաքել։
Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական նպատակը պետք է լինի բոլոր հարևանների հետ նորմալ հարաբերությունների հաստատումը: Այս մասին Փաշինյանն ասել է չեխական «Respekt» ամսագրին տված հարցազրույցում՝ պատասխանելով հարցին, թե ինչ դասեր է Հայաստանը քաղել վերջին 15 ամսվա ընթացքում: