«Ֆեյք Նիկոլ Նորիկյանը». Հայկ Դերզյան

ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Նիկոլ Փաշինյանի ստերի գործարանը աշխատում է ոչ միայն իշխանության շարքերը լրացնելու այլ նաև ընդդիմադիր դաշտում ֆեյք ընդդիմադիրներ դիրքավորվելու մասով:

Անձ կուսակցության հերթական ներկայացուցիչ Նորայր Նորիկյանը իր համագումարի ընթացքում որպես ֆեյք ընդդիմադիր շարունակել է նախկինների թեզը, որը ակտիվ օգտագործվում է Փաշինյանի քարոզչամեքենայի կողմից:

Նիկոլական ֆեյք մատրիցան, որի մեջ ներառեցին ժողովրդին, խաբեցին, հայրենիքազրկեցին և հողազրկեցին, կոտորեցին և այլանդակեցին ունի իր հերթական քարոզիչը:

Նորիկյանը հաճախ ֆուտբոլային լեզվով ասած պասերով է խաղում ուժային կառույցների հետ այն հարցերում, որոնք որ վերաբերում են օրինակ բանակին: Մասնավորապես՝ տեղի ունեցած հրդեհի թեմային:

Փաշինյանի գրպանային ընդդիմություններից մեկը պահանջեց որ մեղավորները պատասխան տան, նշելով օրինակ Սերժ Սարգսյանի անունը: Նորիկյանը իր պահանջը ուղղեց Նիկոլին: Այն Նիկոլին, որի օրոք մենք ունեցել ենք ահռելի կորուստներ՝ մարդկայինից մինչև տարածքներ, բարոյահոգեբանականից մինչև սուվերենություն:

Իհարկե Նորիկյանը գլխավոր մեղավորին հարցեր դժվար ուղղի, չէ որ այդ դեպքում իրեն լուսաբանելու վինտիլները կփակվեն:

Պարոն վարչապետով դիմողը շարքային ձեն փախցնող է, իսկ ընտրություններից զատ նիկոլական թեզերի քարոզիչ:

Նորիկյանը ասում է/մեջբերում եմ

Ն. Փաշինյանի իշխանությունը Ռ. Քոչարյանի ու Ս. Սերժ Սարգսյանի անփառունակ իշխանության հետևանքն է ու տրամաբանական շարունակությունը, հետևաբար՝ այդ ուժերն ու անհատները չեն կարող դառնալ այս իշխանության այլընտրանքը։

Բա որ այդպես է, մեծարգո Մարուքյան 2, այդ դեպքում ինչու՞ ես ընտրություններից հետո լայն ժպիտով հանդիպել Փաշինյանի հետ, կամ ինչու՞ ռիսկդ չի հերիքել կամերաների առաջ Փաշինյանին քննադատել իր բերած աղետի համար:

Ընդդիմադիր դաշտը կարիք ունի մաքրման ու թերևս նիկոլի մանեկենները ոչ միայն վիտրինաներում, այլ անգամ այդ դաշտի պահեստներում տեղ ունենալ չեն կարող»:

Տեսանյութեր

Լրահոս