Բաժիններ՝

Հայտնի են առավոտյան էներգիա տվող մթերքները

Առավոտյան ցիտրուսային մրգերն ու շոկոլադը կօգնեն ձեզ ավելի արագ արթնանալ, ասում է սննդաբան Մարինա Մելնիկովան։ Ըստ shantnews-ի՝ Sputnik ռադիոյին տված հարցազրույցում նա նշել է էներգիա հաղորդող այլ մթերքներ ևս։

Նրա խոսքով՝ նարինջը կարող է փրկություն լինել նրանց համար, ովքեր անընդհատ ցանկանում են քնել։ Այս մրգի հյութը պարունակում է մեծ քանակությամբ վիտամին C, որն օրգանիզմը լցնում է էներգիայով։ Սակայն ցիտրուսային մրգերը չի կարելի ուտել դատարկ ստամոքսին, զգուշացրել է Մելնիկովան, քանի որ դա կարող է հանգեցնել խոցի։

Մեկ այլ մթերք, որը, ըստ սննդաբանի, մի քանի ժամ էներգիա է տալիս, մուգ շոկոլադն է։

«Այն պարունակում է առնվազն 55 տոկոս կակաոյի հատիկներ, որոնք հարուստ են սննդային մանրաթելերով և մագնեզիումով, և այս տարրը նպաստում է էնդորֆինի և սերոտոնինի արտազատմանը, որոնք անհրաժեշտ են սթրեսի դեմ պայքարելու համար»,- բացատրել է նա շոկոլադի ազդեցությունն օրգանիզմի վրա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031