«Սովետահայ ժողովուրդը չէր ասում Ստալինը տվելա դե ինչ արած․․․միջուկային գերտերության հիմքեր քանդեց, երբ ոտքի ելավ». Վլադիմիր Մարտիրոսյան

Քաղաքական վերլուծաբան Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սովետահայ ժողովուրդն է: Սովետ կառուցած, դժվարություն տեսած, սեփական մտքով ու ջանքով արժանապատվություն վերգտած: Վեր էր կացել գերտերության դեմ կռիվ էր տալիս: Չեր ասում Ստալինը տվելա դե ինչ արած, վեր էր կացել տոտալիտար համակարգի դեմ կռիվ էր տալիս, իրենն էր ուզում:

Մարդու իրավունքների մասին պատկերացում անգամ չուներ, դեմոկրատիայի մասին լսել էր «գիտական-կոմունիզմ» կոչվող դոգմատիկ դիսցիպլինից, պոպուլիզմ բառը նույնիսկ արտաբերել չէր կարող, եթե նույնիսկ լսեր: Բնույթով таргаш ու չարչի չէր, ադրբեջանցուն էր պահում իր մոտ դրա համար: Կիրթ էր, մասնագետ էր, խստապահանջ էր, աշխատասիրություն սովորեցնող էր, ազնիվ մշակ էր, արհեստի տեր էր, արվեստ իմացող էր: Ուներ կարևորը՝ արժանապատվություն, պատմական հիշողություն և կամք:

Միջուկային գերտերության հիմքեր քանդեց, երբ ոտքի ելավ»:

Տեսանյութեր

Լրահոս