
Դեղին ոլոռով ապուր

Բաղադրիչներ
Դեղին ոլոռ – 200 գ
Գազար – 1 հատ
Սոխ – 1 հատ
Կարտոֆիլ – 3 հատ
Աղ, պղպեղ՝ ըստ ճաշակի
Կարագ
Համեմ
Պատրաստման եղանակը
Ոլոռը լվանալ, մեկ ժամ թրջել սառը ջրում։ Կարտոֆիլը կտրատել խորանարդաձև։
Ոլոռը եռման ջրի մեջ եփել՝ վրայից հեռացնելով փրփուրը, այնուհետև ավելացնել կարտոֆիլը և կարագը։
Գազարը և սոխը մանր կտրատել, ավելացնել ապուրին։
Աղ, պղպեղ ավելացնել՝ ըստ ճաշակի։
Ապուրը թույլ կրակի վրա եփել այնքան, մինչև ոլոռը տրորվի:
Կրակի վրայից վերցնելուց հետո ավելացնել համեմ և մատուցել։