
Վրաստան հայ այցելուների թիվը 4,5 անգամ գերազանցում է ադրբեջանցիների թվին

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալների համաձայն, 2023 թվականի առաջին եռամսյակում Վրաստան այցելությունների թվով Հայաստանը երրորդ տեղում է՝ 182,5 հազար այցելու։ Այս մասին գրում է aliq.ge-ն։
Ըստ Geostat-ի՝ այս տվյալները մոտ 4,5 անգամ ավելի են, քան Ադրբեջանից այցելուների թիվը։
Վրաստան այցելուների թվով առաջին տեղում Ռուսաստանն է՝ 256,8 հազար, երկրորդում Թուրքիան՝ 216,4 հազար այցելու։
Ի դեպ, Ադրբեջանը դեռ չի բացել իր ցամաքային սահմանները, որոնք փակվել էին կորոնավիրուսի համավարակից հետո։