Մայիսի 30-ին, ժամը 19.00-ին, Երևանի Վարդանանց փողոցի թունելում իրար են բախվել «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան և հեծանիվը. 32-ամյա հեծանվորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
2018-ի իշխանափոխությունից հետո, երբ ակնհայտ դարձավ, որ արդեն սխալ ընտրություն է կատարվել, հայ ժողովուրդը հայտնվել է չդադարող նվաստացումների շրջափուլում։
Երևանի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում կան ձերբակալված քննիչներ: Այս մասին Тert.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը:
Կոնվերս Բանկն իր «Կոնվերս լիզինգ» ֆինանսավորման մրցունակ պրոդուկտով միացել է ոլորտում առաջին, նախադեպը չունեցող Leasing Expo 2023 ցուցահանդեսին:
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Եվրամիությունը որոշել է կրկնապատկել Մոլդովայի մակրոֆինանսական օգնության ծավալը և հաստատել է այդ երկրին գրեթե 300 մլն եվրոյի տրամադրումը։ Այդ մասին ասված է ԵՄ խորհրդի տարածած հայտարարության մեջ:
1 թեյի գդալ աղը լցնել տարայի մեջ, ավելացնել տոմատի մածուկ և մանր կտրատած սխտոր։ Ստացված զանգվածը լավ խառնել։
Մի ժամանակ տապանակի ու Հեսուի առաջնորդությամբ դեպի Ավետյաց երկիր գաղթող ժողովրդի՝ գետն անցնելու պահին ցամաքող Հորդանանը (Հեսու 3․15-17) հազարամյակներ անց ընդունել էր արդեն Հիսուսին, որպեսզի այս անգամ դեպի ավելի լուսավոր Երուսաղեմ, դեպի ավելի մաքուր ու ավելի անանց Ավետյաց երկիր առաջնորդեր նրա՛նց, ովքեր կոչված էին «Աստծու որդիներ» լինելու (Ղուկ. 3․21, 22, Մարկ. 1․9-11, Մատթ. 3․16-17):
Ամերիկացի գիտնականները ռիբոնուկլեինաթթու-պատվաստանյութը օգտագործել են ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի բուժման համար։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature. ամսագրում։
Այս իրավիճակի ամենամեծ շահառուն, իհարկե, իշխանությունն է, որը, օգտվելով հանրության անտարբերությունից, պետության հետ անում է ամենայնը՝ իր իշխանությունը երկարաձգելու համար։ Բայց շահառուների թվում են նաև նոմինալ բազմաթիվ քաղաքական խմբեր, ընդդիմադիր ձևաչափեր, որոնք, չնայած հռետորական պաթոսին, վայելում են իրենց այն կոմֆորտը, որը հնարավոր է դարձել պետության հետ իշխանության կողմից կատարվող բարբարոսության շնորհիվ։
Քիշնևում գտնվող Նիկոլ Փաշինյանը կնոջ հետ ներկա է գտնվել դասական երաժշտության համերգին Հաջորդիվ Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի անունից պատվիրակությունների ղեկավարների պատվին կատարվել է ընդունելություն: Այնտեղ են նաև ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանը՝ կնոջ հետ, Էդմոն Մարուքյանը, այլք:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էՆիկոլ Փաշինյանը մեկնել է Քիշնև, որտեղ նախատեսված է հնգակողմ հանդիպում Ֆրանսիայի նախագահի, Գերմանիայի կանցլերի, Եվրոպական խորհրդի նախագահի և Ադրբեջանի նախագահի միջև:
Թե ինչ է պատահել, կներկայացնենք ավելի ուշ։
Մայիսի 29-ին, ժամը 21.10-ին, Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճամփեզրից, բախվել ծառին և կողաշրջվել. 17-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Եվրահանձնաժողովը պատրաստել է Եվրամիությանը բալկանյան երկրների արագացված ինտեգրման պլան՝ տարածաշրջանում իրավիճակի ապակայունացման պայմաններում: Ծրագիրը ներառում է այդ երկրներին դրամաշնորհների ընդլայնում և բարեփոխումներն արագացնելու պահանջ: Այդ մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ ելույթ ունենալով Բրատիսլավայում անցկացվող փորձագիտական ֆորումում։
Մարտակերտի շրջանում ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի մեկ խախտում է արձանագրվել. տուժածներ չկան։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը ՌԴ խաղաղապահ զորակազմի ամենօրյա տեղեկագրում։
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունից Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն օպերատիվ տվյալներ էին ստացվել այն մասին, որ քաղաքացիներ Գ.Հ-ն և Ա.Հ-ն զբաղվում են կանխիկ դրամական միջոցների մաքսանենգությամբ:
Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս եկավ Ֆրանսիայի բաց առաջնության 3-րդ շրջան:
Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը մայիսի 31-ին, ժամը 15։29-ին ահազանգ է ստացել, որ Սասունիկ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած:
Մենք ռուսական շուկայում կորցնում ենք մեր այցեքարտը․ Վարդան Ալեքսանյան
Արցախի Հանրապետության կորուստը նշանակում է Հայաստանի Հանրապետության կորուստ․ Վարդան Ալեքսանյան
Կասկածներ չունենք, որ ԱՄՆ-ն ցանկություն ունի դրական դեր խաղալ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության արդար, հավասարակշռված ու արժանապատիվ կարգավորման և տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հասնելու գործում։ Միևնույն ժամանակ, գտնում ենք, որ Բաքվի ապակառուցողական և ռազմատենչ քաղաքականության խրախուսումը հակասում է հակամարտության խաղաղ կարգավորման հարցում դրական փոփոխությունների հասնելու ցանկությանը»։
Երբ մահամերձ հիվանդի միմիկան կամ մատները թեկուզ աննշան շարժվում են, չնայած բժիշկների դատավճռին, հարազատները հույս են ապրում, որ նա կարող է փրկվել։ Հայաստանը, ահա, նման է այդ մահամերձ հիվանդին, որը, սակայն, անշարժացել է՝ անգամ թվացյալ որևէ նշան ցույց չտալով։ Հայաստանը գտնվում է մահամերձ երկրից մահացող երկիր փոխադրվելու ճանապարհին, որի ասֆալտապատմամբ հիմա զբաղված է Նիկոլ Փաշինյանը։
Շրջափակումը միայն Արցախի Հանրապետության բնակչի խնդիրը չէ․ բոլորիս խնդիրն է․ Վարդան Ալեքսանյան
Երբ հաշվի ենք առնում սոցիալական լարվածությունը, այդ 144 միլիարդ միջպետական վարկը կտրուկ աճ չէ․ Վարդան Ալեքսանյան
Նորվեգիայում հայտարարել են, որ մինչև Վիլնյուսում կայանալիք ՆԱՏՕ-ին գագաթնաժողովը Շվեդիան պետք է հնարավորինս շուտ միանա դաշինքին։
Արցախում մինչև 2019 թ.-ը բոլոր ճյուղերում ունեցել ենք կայուն, տպավորիչ աճի ցուցանիշներ․ Վարդան Ալեքսանյան
Հունիսի 1–ին Երևանում կկայնա կոնֆերանս՝ «Հայ–ռուսական հարաբերությունների զարգացումը եվրասիական տարածությունում» խորագրով։ Միջոցառումը կազմակերպել են ԵԱՏՄ միջազգային իրավական համագործակցության կենտրոնը (Ռուսաստան), «Ինտեգրացիա և զարգացում» հասարակական կազմակերպությունը (Հայաստան) և Եվրասիական փորձագիտական ակումբը։
Հայկական արտադրության MetaGait-ը քայլքի իմիտացիա ստեղծելով՝ վերականգնում է հաշմանդամություն ունեցող անձանց շարժունակությունը։
Մայիսի 28-ին, ժամը 18.50-ին, Երևանի Հալաբյան փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 41-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: