Հավի միսը՝ կծու մարինադում
Բաղադրիչներ
«Կոկա-Կոլա»- 0,5լ
Հավի ազդրեր- 6 հատ
Աղ- 2 թեյի գդալ
Տոմատի մածուկ- 2 ճաշի գդալ
Աջիկա- 0,5 թեյի գդալ
Սև պղպեղ՝ ըստ ճաշակի
Սխտորի փոշի- 0,5 թեյի գդալ
Պապրիկա- 0,5 թեյի գդալ
Ալյուր- 1 բաժակ
Խնկունի- 15 գ
Ձեթ՝ ըստ ճաշակի
Սխտոր- 1 պճեղ
Պատրաստման եղանակը
Մարինացնելու համար անհրաժեշտ է՝
1 թեյի գդալ աղը լցնել տարայի մեջ, ավելացնել տոմատի մածուկ և մանր կտրատած սխտոր։ Ստացված զանգվածը լավ խառնել։
Հավի ազդրերից հեռացրեք մաշկն ու ոսկորները և լվացեք հոսող ջրի տակ, ապա չորացրեք։
Միսը լցրեք տոմատի մածուկից ստացված զանգվածի մեջ (այն պետք է ամբողջությամբ ծածկի մսի շերտը), վրան դնել խնկունու մեկ ճյուղ:
Տարան փակեք և 1-2 ժամով դրեք սառնարանում։
Պատրաստել ալյուրով զանգված
Ալյուրին ավելացրեք պապրիկան, սխտորի փոշին, աղացած պղպեղը, աղը և աջիկան ու լավ խառնեք։
Հավի ազդրերը հանել մարինադից, դնել ցանցի վրա, որպեսզի ավելորդ հեղուկը դուրս գա։ Այնուհետև անհրաժեշտ է այն տարբեր կողմերից լավ թաթախել ալյուրի խառնուրդի մեջ։
Տապակի մեջ ձեթ լցրեք, և հավի ազդրերը տապակեք։ Պետք է տապակել թույլ կրակի վրա և առանց կափարիչի, որպեսզի խրթխրթան լինեն։