Բաժիններ՝

Եվրահանձնաժողովը պատրաստել է ԵՄ-ին բալկանյան երկրների արագացված ինտեգրման պլան

Եվրահանձնաժողովը պատրաստել է Եվրամիությանը բալկանյան երկրների արագացված ինտեգրման պլան՝ տարածաշրջանում իրավիճակի ապակայունացման պայմաններում: Ծրագիրը ներառում է այդ երկրներին դրամաշնորհների ընդլայնում և բարեփոխումներն արագացնելու պահանջ: Այդ մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ ելույթ ունենալով Բրատիսլավայում անցկացվող փորձագիտական ​​ֆորումում։

«Այսօր ես ցանկանում եմ ներկայացնել նոր նախաձեռնություն՝ տարածաշրջանում լուրջ շարժում ուղղորդելու համար՝ Արևմտյան Բալկանների համար աճի նոր պլան», – նրա խոսքերն է մեջբերում ТАСС գործակալությունը:

Ֆոն դեր Լայենի խոսքով՝ այս ծրագիրը ներառում է այդ երկրների արագացված ինտեգրում ԵՄ միասնական շուկային, տարածաշրջանային տնտեսական համագործակցության ընդլայնում, առանցքային բարեփոխումների արագացում, Եվրամիությունում անդամակցության նախապատրաստման հիմնադրամներից դրամաշնորհների ընդլայնում։

Իր ելույթում ֆոն դեր Լայենը նաև պնդել է, որ Բալկաններում աճող լարվածությունն Ուկրաինայում ռազմական հակամարտության հետևանք է։

«Պուտինի ագրեսիվ պատերազմի հարվածային ալիքն արդեն հասել է Արևմտյան Բալկանների վեց երկրներ», – ասել է նա։

Եվրահանձնաժողովն այդ բոլոր ջանքերը գործադրում է այդ թվում՝ Ռուսաստանից էներգետիկ անկախություն ձեռք բերելու համար:

«Արևմտյան Բալկանները հսկայական ներուժ ունեն Ռուսաստանի ածխածնային վառելիքից հրաժարվելու համար: Արևմտյան Բալկանները կարող են հասնել երկու նպատակներին՝ Ռուսաստանից էներգետիկ անկախության և Եվրամիության քաղաքականության հետ իրենց քաղաքականության սինքրոնացման՝ անդամակցությունն արագացնելու համար», – ասել է նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս