«Մեր խնդիրների արմատը Նիկոլն է». Արմեն Աշոտյան
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էՆիկոլ Փաշինյանը մեկնել է Քիշնև, որտեղ նախատեսված է հնգակողմ հանդիպում Ֆրանսիայի նախագահի, Գերմանիայի կանցլերի, Եվրոպական խորհրդի նախագահի և Ադրբեջանի նախագահի միջև:
Քիշնևում լինելու է հերթական ապազգային, վատ հայտարարությունը, բայց ո՞վ է մեղավոր լինելու՝ ԵՄ-ն, Գերմանիան և Ֆրանսիա՞ն, թե՞ Նիկոլ Փաշինյանն ու մենք, որ մինչև հիմա ինքը կա:
ԵՄ-ն առ այսօր Արցախի հարցում ունի 2, խորքում հայանպաստ պաշտոնական որոշում, որոնք չեն չեղարկվել.
1. Սերժ Սարգսյանի կողմից պատրաստված և իր օրոք ստորագրված ՍԵՊԱ-ն՝ պարտադիր իրավական ուժ ունեցող Հայաստան-ԵՄ համաձայնագիր:
Հիշեցնեմ՝ 2017-ի նոյեմբերին Հայաստանն ու Եվրամիությունը ստորագրում են Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (ՍԵՊԱ), որտեղ ներառված է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը որպես Արցախի խնդրի կարգավորման սկզբունքներից մեկը:
2. Եվրոպական հանձնաժողովի կողմից պաշտոնական տեսակետ, որը հայտարարվել է 2020-ի դեկտեմբերին ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի կողմից, որտեղ նշվում է, որ Արցախի կարգավիճակի հարցը պետք է լուծել, Արցախի խնդիրը փակ չէ, Արցախի կարգավիճակը գոյություն ունի:
Պարզ է, որ եթե Նիկոլը պատրաստ է ծախել մեզ և Արցախը, եվրոպական պաշտոնյաները մի թուլափայով այս երկու պաշտոնական իրավական ուժ ունեցող և պաշտոնական դիրքորոշումները կդնեն մի կողմ ու իրենց շահն առաջ կտանեն:
Ֆրանսիան ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի՝ հիմնարար սկզբունքների մեջ ներառման կնքահայրերից է, որը մինչև 2021թ. ապրիլ՝ անգամ պատերազմից հետո, (ՄԽ համանախագահները, այսինքն՝ նաև Ֆրանսիան) հայտարարել է, որ այս հիմնարար սկզբունքները ուժի մեջ են:
Հասկանալով օրենսդիր, գործադիր խաղերը, այդուհանդերձ փաստենք, որ Ֆրանսիայի խորհրդարանը կառավարությանը կոչ էր անում ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը:
Երբ այս երկրի ղեկավարի ներքո ուրիշ բան է «դուրս գալիս արանքից», դա նշանակում է, որ մենք՝ որպես Հայաստան, ներկայացված ենք մի ոչնչությունով, դավաճանով, որն այսքան հիմքեր ունենալով՝ առաջ չի տանում այս հարցը, և պատրաստ է «խուրդել ու ծախել»:
Գերմանիան այն երկիրն է, որի կանցլեր Օլաֆ Շոլցն է մի քանի ամիս առաջ Նիկոլի կողքին կանգնած, նրա հետ համատեղ ասուլիսում խոսել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին, հայտնելով՝ «…վեճի խաղաղ հանգուցալուծումը պետք է ձեռք բերվի Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության և Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների ինքնորոշման իրավունքի սկզբունքի հիման վրա»:
Ի մի բերելով այս ամենը՝ նորից գալիս ենք այն եզրահանգմանը, որ մեր խնդիրների արմատը ո՛չ Միշելն է, ո՛չ Մակրոնն է, ո՛չ Շոլցն է, ո՛չ Պուտինն է, ո՛չ Բայդենն է, ո՛չ անգամ Ալիևն ու Էրդողանն են:
Մեր խնդիրների արմատը Նիկոլն է»:
✅ Նիկոլ Փաշինյանը մեկնել է Քիշնև, որտեղ նախատեսված է հնգակողմ հանդիպում Ֆրանսիայի նախագահի, Գերմանիայի կանցլերի, Եվրոպական խորհրդի նախագահի և Ադրբեջանի նախագահի միջև:
✅ Քիշնևում լինելու է հերթական ապազգային, վատ հայտարարությունը, բայց ո՞վ է մեղավոր լինելու՝ ԵՄ-ն, Գերմանիան և Ֆրանսիա՞ն, թե՞ Նիկոլ Փաշինյանն ու մենք, որ մինչև հիմա ինքը կա:
✅ ԵՄ-ն առ այսօր Արցախի հարցում ունի 2, խորքում հայանպաստ պաշտոնական որոշում, որոնք չեն չեղարկվել.
1. Սերժ Սարգսյանի կողմից պատրաստված և իր օրոք ստորագրված ՍԵՊԱ-ն՝ պարտադիր իրավական ուժ ունեցող Հայաստան-ԵՄ համաձայնագիր:
Հիշեցնեմ՝ 2017-ի նոյեմբերին Հայաստանն ու Եվրամիությունը ստորագրում են Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (ՍԵՊԱ), որտեղ ներառված է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը որպես Արցախի խնդրի կարգավորման սկզբունքներից մեկը:
2. Եվրոպական հանձնաժողովի կողմից պաշտոնական տեսակետ, որը հայտարարվել է 2020-ի դեկտեմբերին ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի կողմից, որտեղ նշվում է, որ Արցախի կարգավիճակի հարցը պետք է լուծել, Արցախի խնդիրը փակ չէ, Արցախի կարգավիճակը գոյություն ունի:
Պարզ է, որ եթե Նիկոլը պատրաստ է ծախել մեզ և Արցախը, եվրոպական պաշտոնյաները մի թուլափայով այս երկու պաշտոնական իրավական ուժ ունեցող և պաշտոնական դիրքորոշումները կդնեն մի կողմ ու իրենց շահն առաջ կտանեն:
✅ Ֆրանսիան ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի՝ հիմնարար սկզբունքների մեջ ներառման կնքահայրերից է, որը մինչև 2021թ. ապրիլ՝ անգամ պատերազմից հետո, (ՄԽ համանախագահները, այսինքն՝ նաև Ֆրանսիան) հայտարարել է, որ այս հիմնարար սկզբունքները ուժի մեջ են:
Հասկանալով օրենսդիր, գործադիր խաղերը, այդուհանդերձ փաստենք, որ Ֆրանսիայի խորհրդարանը կառավարությանը կոչ էր անում ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը:
✅ Երբ այս երկրի ղեկավարի ներքո ուրիշ բան է «դուրս գալիս արանքից», դա նշանակում է, որ մենք՝ որպես Հայաստան, ներկայացված ենք մի ոչնչությունով, դավաճանով, որն այսքան հիմքեր ունենալով՝ առաջ չի տանում այս հարցը, և պատրաստ է «խուրդել ու ծախել»:
✅ Գերմանիան այն երկիրն է, որի կանցլեր Օլաֆ Շոլցն է մի քանի ամիս առաջ Նիկոլի կողքին կանգնած, նրա հետ համատեղ ասուլիսում խոսել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին, հայտնելով՝ «…վեճի խաղաղ հանգուցալուծումը պետք է ձեռք բերվի Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության և Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների ինքնորոշման իրավունքի սկզբունքի հիման վրա»:
✅ Ի մի բերելով այս ամենը՝ նորից գալիս ենք այն եզրահանգմանը, որ մեր խնդիրների արմատը ո՛չ Միշելն է, ո՛չ Մակրոնն է, ո՛չ Շոլցն է, ո՛չ Պուտինն է, ո՛չ Բայդենն է, ո՛չ անգամ Ալիևն ու Էրդողանն են:
✅ Մեր խնդիրների արմատը Նիկոլն է:
Posted by Armen Ashotyan on Wednesday, May 31, 2023