Աղոթքում, ինչպես և ցանկացած արվեստում, նույնպես իր գաղտնիքը կա։ Աղոթքի գաղտնիքն այն է, որ սովորես մտքումդ ամենևին չպահել կոնկրետ ինչ-որ բանի խնդրվածքը։ Գաղտնիքն այն է, որ անշահախնդրորեն աղերսենք մեր միավորումը Քրիստոսին՝ չասելով․ «Տուր ինձ այս ու այն․․․»։ Բավական է ասել՝ Տե՛ր Հիսուս Քրիստոս, ողորմի՜ր ինձ։
Մայոնեզը պատրաստվում է բուսական յուղերի հիման վրա, որոնք նպաստում են մարմնի բոլոր համակարգերի աշխատանքին։ Ուստի, չնայած յուղայնության բարձր պարունակությանը, այն առողջարար մթերք է, ասել է սննդաբան-խորհրդատու Ալեքսեյ Կաբանովը։
2018թ․ իշխանության գալուց հետո Նիկոլ Փաշինյանը, ի թիվս բազմաթիվ այլ աղետների, հասարակությանը բաժանեց սևերի ու սպիտակների, յուրայինների ու օտարների, ներկաների ու նախկինների։
Վաշինգտոնում մեկնարկել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման բանակցությունների հերթական փուլը։ Այս մասին իր թվիթերյան էջում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը։
Նարինե Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երեկ զոհված Երվանդ Թադևոսյանը Քաշաթաղից էր, տունը թ*նամին խլեց, ընտանիքը Վեդիում է։
Համաշխարհային բանկը հայտնում է, որ Թուրքիային կտրամադրի 1 մլրդ դոլար վարկ «Երկրաշարժի գոտում բարեկարգման և վերակառուցման ծրագրի շրջանակներում»։
Հունիսի 29-ին, ժամը 19:43-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ ավտոգազալցակայանում, տեղի է ունեցել պայթյուն. կա տուժած: Այս մասին հայտնել է ՀՀ փրկարար ծառայությունը։
Ավելացել է 6 նոր հիվանդություն, որոնց բուժման համար անհրաժեշտ ԴԵՂԵՐԸ պետության կողմից շահառուներին կհատկացվեն ԱՆՎՃԱՐ` 2024 թվականից:
Հուլիսի 5-ի հանրահավաքի, դրա նպատակների, իշխանությունների ստեղծած խոչընդոտների և այլ հարցերի մասին
Արայիկ Հարությունյանը պատասխանել է պատգամավորների բազմաթիվ հարցերի, որոնք առնչվում էին ինչպես հաղորդմանը, այնպես էլ երկրում ստեղծված իրավիճակին, Ադրբեջանի սադրանքներին, բանակցային գործընթացին:
Հունիսի 29-ից 30-ը Հայաստանում կգտնվի Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտաքին գործերի, Համագործակցության երկրների և զարգացման նախարարության Էկոնոմիկայի, գիտության և տեխնոլոգիաների հարցերով գլխավոր տնօրինության ղեկավար Կումար Այենը՝ ՀՀ կառավարության ներկայացուցիչների հետ քննարկելու ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող մի շարք թեմաներ։
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
ԱՄՆ դեսպանությունը նշում է ԱՄՆ անկախության 247-րդ տարեդարձը, որին նվիրված տոնական միջոցառումը համեմված է մեմֆիսյան բլյուզի նոտաներով։ 1766թ․ Անկախության հռչակագրի ընդունումից ի վեր ամերիկացիները հուլիսի 4-ը նշում են որպես Անկախության տոն։
Վաթերլոյի համալսարանի հետազոտական թիմը ստեղծել է 3D տպագրված նորարարական վիրակապ՝ այրվածքների վերքերի և քաղցկեղի դեմ դեղամիջոցներ մատակարարելու համար: Աշխատանքի արդյունքները հրապարակվել են Colloids and Interface Science ամսագրում։
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի խոսնակը մեկնաբանել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի՝ օգոստոսի 14-ի հայտարարությունները, որոնք վերաբերում էին 2020 թվականի հունիսի 28-ին ԱԽ նիստում իր արած հայտարարություններին ու առաջարկություններին:
Հունիսի 29-ին՝ ժամը 18:10-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ-ն խախտել է հրադադարը` հրաձգային զենքից կրակ բացելով Ճարտար համայնքի դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող կոմբայնի ուղղությամբ։
Արմեն Աշոտյանը Նիկոլի վախերի հալածյալն է և քաղաքական բանտարկյալ է. Աննա Մկրտչյան
Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանում և միջազգային ասպարեզում տեղի ունեցող գործընթացներին, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցերի:
Դավաճա՜ն. Ակցիայի մասնակիցները՝ կառավարության շենքի մոտով անցնող Բաբկեն Թունյանին
Եվրամիությունը և ՆԱՏՕ-ն կուժեղացնեն ընդհանուր կարևորագույն ենթակառուցվածքների պաշտպանության համատեղ աշխատանքը: Հունիսի 29-ին այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը` ժամանելով Բրյուսել՝ ԵՄ գագաթնաժողովին։
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը հունիսի 29-30-ին Հայաստանում հյուրընկալել է դեսպան Ջեյմս Օ՛Բրայենին, որը ներկայումս ԱՄՆ պետքարտուղարության Պատժամիջոցների համակարգման գրասենյակում զբաղեցնում է հատուկ համակարգողի պաշտոնը։ Հայտնում են ԱՄՆ դեսպանությունից։
Բացահայտվել է բազմաթիվ անձանց ներգրավմամբ «Տելեգրամ» սոցիալական կայքի միջոցով իրացման նպատակով թմրամիջոցի ապօրինի խոշորածավալ շրջանառությամբ և դրանից ստացված առանձնապես խոշոր չափերով փողերի լվացմամբ զբաղվող հանցավոր խումբ։
Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
«Ազատություն քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանին». ՀՀԿ երիտասարդների լուռ ակցիան՝ Հրապարակում. ՈւՂԻՂ
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Կաթնաղբյուր» պոմպակայանում հոսանքի լարման անկմամբ պայմանավորված, ս.թ. հունիսի 29-ին ժամը 19:00-24:00-ն Նոր Նորք վարչական շրջանի՝ 4-րդ, 5-րդ, 8-րդ զանգվածներում, Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի՝ Մայակ, Բանավան թաղամասերի ջրամատակարարումը կիրականացվի գրաֆիկի խախտումներով:
Կարդացի նախկին դատախազուհի, այսօր՝ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի մտքի գոհարները։
Կառավարության որոշմամբ` ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումներ ունեցող անձանց այսուհետ ԱՆՎՃԱՐ կտրամադրվեն հիմնական դեղերի ցանկում ընդգրկված դեղերը` նախկին 50% զեղչի փոխարեն:
Հունիսի 28-ին, երկարատև ծանր հիվանդությունից հետո, մահացել է ռուս քաղաքագետ, Կովկասի մասնագետ, պատմական գիտությունների թեկնածու, Հետխորհրդային հետազոտությունների կենտրոնի կովկասյան սեկտորի առաջատար գիտաշխատող Ալեքսանդր Յուրևիչ Սկակովը։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Մարսել կատարած եռօրյա այցի ընթացքում հանդիպել է Մարսելի տարբեր ազդեցիկ շրջանակների հետ (քաղաքական, տնտեսական, համայնքային, մարզամշակութային, գիտակրթական և այլն)։