
Երևան-Մեղրի ավտոճանապարհի ավտոգազալցակայանում պայթյուն է եղել․ կա զոհ

Հունիսի 29-ին, ժամը 19:43-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ ավտոգազալցակայանում, տեղի է ունեցել պայթյուն. կա տուժած: Այս մասին հայտնել է ՀՀ փրկարար ծառայությունը։
«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 15 կմ-ի մոտակայքում՝ գազալցակայանում, տեղի է ունեցել գազի գլանատակառի պայթյուն՝ առանց հրդեհի բռնկման:
Քաղաքացի Ա. Մ.-ն (ծնված 1991 թ.) հոսպիտալացվել է Երևանի «Էրեբունի» ԲԿ, որտեղ գրանցվել է վերջինիս մահը:
Փրկարարները սահմանազատել են տարածքը և իրականացրել անվտանգության միջոցառումներ»,- ասված է հաղորդագրության մեջ: