Բաժիններ՝

ԵՄ-ն և ՆԱՏՕ-ն կուժեղացնեն ընդհանուր հույժ կարևոր ենթակառուցվածքների պաշտպանության աշխատանքը

Եվրամիությունը և ՆԱՏՕ-ն կուժեղացնեն ընդհանուր կարևորագույն ենթակառուցվածքների պաշտպանության համատեղ աշխատանքը: Հունիսի 29-ին այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը` ժամանելով Բրյուսել՝ ԵՄ գագաթնաժողովին։

«Մենք միասին աշխատում ենք տարբեր ոլորտներում, այդ թվում՝ կարևորագույն ենթակառուցվածքների պաշտպանության: Այսօր հրապարակվել է զեկույց այն մասին, թե ինչպես կարող ենք ուժեղացնել այն, ինչ անում են ԵՄ-ն և ՆԱՏՕ-ն միասին, որպեսզի պաշտպանեն էներգետիկ, տրանսպորտային և մյուս կարևոր ենթակառուցվածքները», – ասել է նա:

Ստոլտենբերգն ընդգծել է, որ այդ խնդրով զբաղվում է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի համատեղ աշխատանքային խումբը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930