ԱՄՆ պետքարտուղարության պատժամիջոցների գծով հատուկ համակարգող Ջեյմս Օ՛Բրայենը Հայաստանում է
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը հունիսի 29-30-ին Հայաստանում հյուրընկալել է դեսպան Ջեյմս Օ՛Բրայենին, որը ներկայումս ԱՄՆ պետքարտուղարության Պատժամիջոցների համակարգման գրասենյակում զբաղեցնում է հատուկ համակարգողի պաշտոնը։ Հայտնում են ԱՄՆ դեսպանությունից։
Հայաստան կատարած այցի ընթացքում դեսպան Օ՛Բրայենը կհանդիպի ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ վարչապետի հետ՝ քննարկելու ԱՄՆ պատժամիջոցների շրջանակում համագործակցության հարցերը և իր գնահատանքը հայտնելու ԱՄՆ պատժամիջոցների ապահովման հայաստանյան հանձնառության վերաբերյալ։
Նա նաև կայցելի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր։