Շուշիի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում։ Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը ռուսական խաղաղապահ առաքելության մասին ամենօրյա տեղեկագրում։
Թուրքիան և Մեծ Բրիտանիան համագործակցում են միգրացիայի ոլորտում, ակայն թուրքական աղբյուրների համաձայն՝ համագործակցության շրջանակներում չի քննարկվելու Մեծ Բրիտանիայից գաղթականների մուտքը Թուրքիա:
Կարճ ժամանակահատվածում չափից շատ ջուր խմելը սպառնում է ուղեղային այտուցով, զգուշացրել է բժիշկ Յուջին Վորթսմանը։ Նա People-ին տված հարցազրույցում խոսել է ջուր խմելու՝ կյանքին սպառնացող ձևի մասին։
Կատարվում է քննություն:
Իրանն ազատ կարձակի երկրում բանտարկված ԱՄՆ քաղաքացիներին այն բանից հետո, երբ իրանական բոլոր սառեցված ակտիվները փոխանցվեն Թեհրանին։Այդ մասին հայտարարել է Իրանի նախագահի վարչակազմի ղեկավարի՝ քաղաքական հարցերով տեղակալ Մոհամմադ Ջամշիդին։
«Հայաստանը վերահաստատում է իր հանձնառությունը խաղաղության գործընթացին և Ադրբեջանին կոչ է անում զերծ մնալ խաղաղության հաստատման պատմական հնարավորության չեզոքացման ուղղված քայլերից և այդ նպատակով վերացնել Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը»,- գրել է նա:
Օգոստոսի 11-ին, ժամը 11։06-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղեգնաձոր-Մալիշկա ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Հուլիսի 26-ին և 30-ին Շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության շրջակա միջավայրի ազգային գործակալությունը Սև ծովի ջրի որակի հերթական մշտադիտարկումն է իրականացրել։ Արդյունքների համաձայն՝ Սև ծովի ջրի որակը նորմայի սահմաններում է, հայտնում է գործակալությունը։
Ռուսաստանը, կարծես, ուրվագծում է ՆԱՏՕ-ական նեոգաղութացման ռազմական գործողությունների ավարտն Ուկրաինայում և, ի հեճուկս շատերի, ռազմավարական նոր բալանսավորում է թելադրում Եվրասիայում և Մեծ Մերձավոր Արևելքում: Ռուսական դիմադրողականության և հաշվեհարդարի հնարավորությունից էլ սարսափում են ադրբեջանն ու Հայաստանի մարիոնետական իշխանությունը:
Սեպտեմբերի 23-ին՝ 44-օրյա պատերազմի տարելիցից 4 օր առաջ, կառավարությունը մեծ համերգ է կազմակերպում: Փոխվարչապետերը, նախարարներն այսօր կառավարության նիստին խոնարհ նստած էին: Ու չնայած նրանցից ոմանք դեմ էին այդ որոշմանը, բայց լռել են:
Իսրայելում բնակվող մի շարք ակադեմիկոսներ, հոգևոր, մշակութային ոլորտի գործիչներ դիմել են Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգին՝ Արցախում հումանիտար ճգնաժամի լուծմանն օգնելու և 120.000 մարդկանց ապահովելու նպատակով։
Ուշագրավ իրավիճակ է ստեղծվել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի գործով: Իրավապահները մտել են Սյունիքի նախկին մարզպետի բարեկամների տները եւ փնտրել Տիգրան Խաչատրյանին, իսկ Տիգրան Խաչատրյանի բնակարան չեն այցելել, որպեսզի դատարանին կարողանան երկամսյա կալանքի հիմք ներկայացնեն՝ իբրև վարույթն իրականացող մարմնից խուսափում: Ահա հենց այս արհեստական ձևով դատարանից կարողացել են կորզել երկամսյա կալանավորումը։ Այս մասին գրում է armday.am-ը։
Ադրբեջանա-հայկական խաղաղության բանակցություններում ներկայումս որոշակի դադար է, որը լցված է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի շուրջ սկանդալներով և վեճերով։ Երևանը և չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) իշխանությունները Ադրբեջանին մեղադրում են ոչ միայն ԼՂՀ շրջափակման, այլև ցեղասպանության մեջ։ Հնչած գնահատականը կիսել է նաև Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն։ Սակայն Բաքուն մտադիր չէ զիջումների գնալ և հետոևաղականորեն կրկնում է, որ հարցը պետք է լուծվի իր երկրի ներսում, իսկ ղարաբաղահայությունը երկու տարբերակ ունի՝ դառնալ Ադրբեջանի քաղաքացի կամ հեռանալ։
Օգոստոսի 10-ին թուրքական «Resmi Gazete» պաշտոնաթերթում հրապարակվել է 57 նահանգապետի նշանակման մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրամանագիրը:
Վրաստանում փրկարարները սողանքի ևս մեկ զոհի մարմին են հայտնաբերել Ռաչայի բարձրլեռնային երկրամասի Շովի առողջարանի շրջանում։ Տարերային աղետի զոհերի ընդհանուր թիվը հասել է 22-ի։ Իրականացվում են 11 անհետ կորածների որոնումներ։ Այս մասին լրագրողներին հայտնել է Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության ղեկավար Թեյմուրազ Մղեբրիշվիլին։
ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության Սյունիքի տարածաշրջանային բաժնի և Շնագիտական կենտրոն-բաժնի աշխատակիցները Մեղրիի մաքսային կետ-բաժնի մաքսային հսկողության գոտում զննման են ենթարկել Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն ժամանած Իրանի քաղաքացի Մ․Մ․-ի կողմից շահագործվող ավտոբուսը:
ՀՀ նախագան ու Համահայկական 8-րդ ամառային խաղերի մասնակիցներն այցելել են Ծիծեռնակաբերդ
Նիկոլ Փաշինյանը Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաներին կրթաթոշակ նշանակելու անհրաժեշտություն է տեսնում։
Ուկրաինացի ժողովրդին անհրաժեշտ է «միայն Կիևի կապիտուլյացիան», որը կարող է ճանապարհ բացել դեպի խաղաղություն։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել Երևանի ավագանու ընտրությունների՝ առաջադրման դիմումը։ ՔՊ-ն ԿԸՀ է ներկայացրել 181 հոգանոց ցուցակ:
«Խոր Վիրապը ՀՀ ամենահիշարժան, հայտնի վայրերից է. պարո՛ն նախարար, պարո՛ն մարզպետ, Խոր Վիրապի ցուցանակը մի հատ նայեք: Երաշխավորում եմ, որ առնվազն իմ տարիքին է այդ ցուցանակը, ոչ մեկի մտքով չի անցնո՞ւմ։
Մոսկվայի երկնքում ՀՕՊ ուժերը խփել են մեկ անօդաչու, այս մասին իր Թելեգրամ-ալիքում տեղեկացրել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։
Նախարարի խոսքով՝ ծրագիրն ունի չափազանց մեծ պահանջարկ. ծրագրի շրջանակներում ծնված երեխաների թիվը կազմել է 31,6 տոկոս, ինչը բավարարում է միջին ցուցանիշներին զարգացած երկրներում։
Ամեն մեկս մեր ունեցած փորձով ներդրում ենք ունենում բանակում. Հրաչյա Սարգսյան
Ինչո՞ւ «Վեոլիա ջուրը» նորմալ ջրամատակարարում չի իրականացնում
Լատինական Ամերիկայի և Աֆրիկայի երկրները շահագրգռված են Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ առևտրի արտոնյալ ռեժիմով: Այս մասին «РИА Новости» գործակալությանը հայտնել է ՌԴ ԱԳՆ տնտեսական համագործակցության վարչության տնօրեն Դմիտրի Բիրիչևսկին։
2023թ. օգոստոսի 8-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզային վարչության ՔՀԲ-ում օպերատիվ տեղեկություններ են ստացվել այն մասին, որ Արտաշատ համայնքի Մխչյան բնակավայրի 64-ամյա բնակիչը իր տան բակում և ջերմատանն ապօրինի մշակում, աճեցնում է կանեփի բույսեր, որոնք չորացնում, պատրաստում է թմրանյութ և իրացնում: