Բաժիններ՝

Սև ծովի ջրի որակը նորմայի սահմաններում է

Հուլիսի 26-ին և 30-ին Շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության շրջակա միջավայրի ազգային գործակալությունը Սև ծովի ջրի որակի հերթական մշտադիտարկումն է իրականացրել։ Արդյունքների համաձայն՝ Սև ծովի ջրի որակը նորմայի սահմաններում է, ըստ aliq.ge-ի՝ հայտնում է գործակալությունը։

«Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը 9 կայաններում 10 օրը մեկ մշտադիտարկում է իրականացրել Սև ծովի ջրի որակը։ Հուլիսի 10-ից կայանների թվին ավելացել է Անակլիա-Գանմուխուրի տարածքի 3 կետ։

Նմուշները վերլուծության են ուղարկվում Շրջակա միջավայրի ազգային գործակալության օդի, ջրի և հողի անալիզի հավատարմագրված լաբորատորիա, որը հագեցած է բարձր ճշգրտության վերլուծական գործիքներով և լիովին համապատասխանում է ժամանակակից պահանջներին ու չափանիշներին»,- նշված է տարածված տեղեկատվության մեջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031