Արդեն հայտնել ենք, որ ս.թ. հուլիսի 11-ին Վրաստան-Հայաստան սահմանային գոտում, Բավրա գյուղից ոչ հեռու, տեղի է ունեցել 4.4 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 6 բալ:
Հուլիսի 11-ի ցերեկը, 12-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Արմեն Գեւորգյանը ելույթ է ունեցել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հուլիսի 11-ին Ռուսաստանի Դաշնության Կրասնոյարսկ քաղաքում կայացած 35-րդ նիստում «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում Հայաստանի եւ Ռուսաստանի համագործակցության, այդ թվում՝ ՏՏ տեխնոլոգիաների զարգացման եւ թվայնացման տեմպերի արագացման» թեմայով քննարկման ժամանակ: Ելույթում, մասնավորապես, ասվում է.
Հայաստանում դպրոցների ավարտական վկայականներն այս տարի տրվում են բացառապես էլեկտրոնային տարբերակով: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Պողոսյանը նշեց, որ կա ռազմավարական ծրագիր կրթության ոլորտը թվայնացնելու համար և ավարտական վկայականներն էլեկտրոնային տարբերակով տրամադրելն այդ ծրագրի մի մասն է:
Արաբական թերակղզու շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության տարածքում հուլիսի 11-13-ն օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-3 աստիճանով։ Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում հուլիսի 11-16-ի ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +39…+41 աստիճանի։ Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ–ից։
Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ 11.07.-15.07.2022թ. Երևան քաղաքի Կենտրոն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում փորձարկվելու են էլեկտրաշչակներ:
Ոստիկանությունը որոնում է տեսագրությունում պատկերված անձին
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ Ծաղկաձոր քաղաքում տեղի ունեցած սպանության դեպքը բացահայտելու ուղղությամբ:
«Մենք կարողացանք հասնել նրան, որ ծնողները հավասար պայմաններով հայտագրում են: Իրականում նրանք կարող են տեսնել, թե որ դպրոցում քանի տեղ կա, կարիք չունեն որևէ պաշտոնիայի խնդրել երեխային դպրոցում տեղավորելու համար: Մյուս նպատակը դպրոցների ծանրաբեռնվածությունը հավասարապես բաշխելն էր: Հիմա տեսնում ենք, որ ժամանակին թերբեռնված դպրոցներում հիմա շարժը մեծացել է»,-հավելեց Արտակ Պողոսյանը:
ՀՀ պետական կառավարման ակադեմիայում ռեկտոր նշանակված Խաչատուր Ղազեյանը քաղաքական ընդդիմադիր հայացքներ ունեցող դասախոսների հետ չի երկարաձգում պայմանագրերը: Սա մտահոգիչ երևույթ է, որը տարածում է գտնում բուհերում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը:
«Թագուհի Թովմասյանին հանձնաժողովի նախագահից զրկելու հարցը խիստ երկրորդական է». Իշխան Սաղաթելյան
Լրացված և վիրտուալ իրականության տեխնոլոգիաների (AR/VR) լուծումներ առաջարկող հայկական ARLOOPA ընկերությունն ընդգրկվել է DesignRush-ի կազմած հուլիսի լավագույն AR/VR ընկերությունների վարկանիշում։ ARLOOPA-ն ցանկում 10-րդ հորիզանականում է։
Ես իմ հանդիպումներում նշաձողն իջեցնելու ընդգծված պահանջ չեմ տեսել. Իշխան Սաղաթելյան
«Մեզ ռևանշիստ ասում են Ալիևը, Նիկոլն ու իր շրջապատը. սա շատ կարևոր է». Իշխան Սաղաթելյան
«ՏԻՄ-երում հաղթում ենք, նստեցնում են. եթե կան մարդիկ, որ պատրաստ են նստեն, կմասնակցենք». Սաղաթելյան
«Քանի սրանք կան, Արցախի հանձնումը կանխելու ոչ մի հնարավորություն չկա». Իշխան Սաղաթելյան
Հայաստանում հուլիսի 4-10-ն ընկած ժամանակահատվածում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 354 նոր դեպք: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, նշելով, որ դեպքերի ընդհանուր թիվը հասել է 423 հազար 771-ի, որից 413 հազար 43-ը`առողջացման, 8626-ը` մահվան ելքով:
«Իրենք 4 տարի չեն մնալու իշխանության… Մարդիկ հոգնել են քաղաքական պրոցեսներից». Իշխան Սաղաթելյան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Իսրայելի նորանշանակ վարչապետ Յայիր Լապիդի միջև կայացել է հեռախոսազրույց:
«Այս հանդիպումների նպատակը ներքաղաքական իրավիճակի իրական պատկերը ներկայացնելն էր». Իշխան Սաղաթելյան
Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Յոսիմասա Հայասին եւ նրա գերմանացի պաշտոնակից Աննալենա Բերբոքը հուլիսի 11-ին Տոկիոյում կայացած բանակցությունների ընթացքում հանդես են եկել երկու երկրների փոխգործակցության ամրապնդման օգտին:
Երեկ՝ հուլիսի 10-ին, սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ժամը 21։20-ի սահմաններում «Հրազդան» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ հրազենային բազմաթիվ վնասվածքներով մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Իրավապահները պարզել են, որ մահացածը Ծաղկաձոր քաղաքի բնակիչ՝ 48-ամյա Վարդան Առաքելյանն էր։
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այցելել է Ասկերանի շրջան և տեղում հետևել պատերազմից հետո մեկնարկած մի շարք խոշորամասշտաբ ծրագրերի ընթացքին:
#ՀԻՄԱ. Իշխան Սաղաթելյանը` ներքաղաքական զարգացումների և առաջիկա անելիքների մասին. ՈւՂԻՂ
«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը հայտարարություն է տարածել, որում ասված է․ «Հաշվի առնելով Հատիս լեռան տարածքում պատմության և մշակույթի հուշարձանների առկայության վերաբերյալ մասնագիտական հանրույթի ու հանրային տարբեր շերտերի հնչեցրած մտահոգությունները՝ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը դիմել է պատկան մարմիններին՝ ստանալու համապատասխան մասնագիտական եզրակացություններն ու թույլտվությունները շինարարական աշխատանքները սկսելու համար:
Հայաստան-Վրաստան սահմանային գոտին մեր ամենաակտիվ օջախն է, այսինքն՝ ավելի հաճախ են այնտեղ լինում երկրաշարժեր։ Այս պահին, մեր գնահատմամբ, հետցնցումային ակտիվություն է։ Առաջին՝ մայր ցնցումը 4,4 մագնիտուդով էր։ Այդ մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սոս Մարգարյանը։
ԿԲ-ն անակնկալ է մատուցել. ինչո՞ւ են որոշել վերանայել և նվազեցնել տրանսֆերտների ցուցանիշները
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը Նիկոլ Փաշինյանի կողմից «Արար» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանի եղբորը՝ ՀՀ կենտրոնական բանկի գործադիր կոմիտեի անդամ Արա Չալաբյանին ազատման դիմում գրելու պահանջ է փոխանցել։ Այս մասին գրում է oragir.am-ը։
Երևանի բնակիչ, 60-ամյա Արթուր Իսպիրյանի դիմել է ոստիկանություն եւ հայտնել, որ 2021-ի դեկտեմբերի 9-ից մինչև այս տարվա հունվարի 12-ն ընկած ժամանակահատվածում իր Toyota մակնիշի ավտոմեքենան վերանորոգելու համար տվել է Երևան քաղաքի Լեփսիուսի փողոցում գտնվող ավտովերանորոգման կետին, սակայն աշխատակից Համլետ Ս-ն ավտոմեքենայի վրայից գողացել է չեզոքացուցիչը։
Պետական եկամուտների կոմիտեն, ներմուծող-իրացնող հարկ վճարողների խմբի հարկային կարգապահության բարելավման ծրագրի շրջանակում, 2022թ.-ի 2-րդ եռամսյակի ընթացքում բացահայտել է գործարքների փաստաթղթավորման պարտադիր պահանջների խախտման մի շարք դեպքեր: