Ստեփանակերտում ռուսական խաղաղապահ զորախմբի զրահափոխադրիչն ընկել է ձորը, ինչի հետևանքով մեկ խաղաղապահ է զոհվել։
Իսրայելը համաձայնել է, որ լիբանանյան շիական «Հեզբոլլահ» շարժումը մի քանի դիտակետեր պահպանի լիբանանա-իսրայելական սահմանին։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Կատարվում է քննություն:
Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը (TUİK) հրապարակել է տվյալներ` կապված հոկտեմբերին Թուրքիայի արդյունաբերության ծավալների հետ:
Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը տեղեկացրել է, որ համայնքային ենթակայության թիվ 94 մանկապարտեզում տեղի ունեցած միջադեպով պայմանավորված աշխատանքից ազատվել են նշված մանկապարտեզի տնօրենը
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանին, որը գովել էր իր եղբորը` Կառլեն Սիմոնյանին:
Անկարան մտադիր չէ շտապել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության արձանագրության հաստատման հարցում։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Ֆուաթ Օքթայը։
Ըստ նրա՝ իշխանական պատգամավորները բոլոր թույլատրելի սահմաններն անցան՝ «մարդկային, անձնական, քաղաքական, բարոյական նաև իրավական»։
Գյումրիում բնակվող Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Դմիտրի Սեդրակովին ռուսական 102-րդ ռազմաբազայի ռազմական ոստիկանության ծառայողների կողմից ձերբակալելու մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն: Այդ մասին տեղեկությունը հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից։
Ալիևը կրկին ստել է՝ ասելով, որ Լեռնային Ղարաբաղում սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով խաղաղ բնակչության շրջանում զոհեր կամ ավերածություններ չկան. X-ի իր միկրոբլոգում գրել է Արցախի նախկին ՄԻՊ, նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։
ԵՄ արտաքին գործերի և անվտանգության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Բրյուսելում Արևելյան գործընկերության երկրների արտգործնախարարների հետ հանդիպումից առաջ ճեպազրույցում անդրադարձել է Հայաստանին աջակցության խնդրին։
Իրանին ու Իսրայելին միավորում է միայն պատմական Պաղեստինի տարածքում երկու անկախ պետություններ ստեղծելու հնարավորության հանդեպ առկա թերահավատությունը։ Թեհրանն առաջարկում է ինքնորոշման հանրաքվե անցկացնել այդ տարածքների բնիկ բնակիչների ժառանգների շրջանում։
Դատախազը չի ղեկավարվում օրենքով, այլ ղեկավարվում է այլ ուղղորդումներով. Երեմ Սարգսյան
Վրաստանը հանդես է գալիս Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրման օգտին։ Այս մասին դեկտեմբերի 11-ին Բաքվում հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին՝ Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սախիբա Գաֆարովայի հետ հանդիպմանը, հայտնում է АПА-ն։
Չնայած ուկրաինական հակամարտությունից ԵՄ հոգնածության մասին խոսակցություններին, դրա սառեցումը հակաարդյունավետ քայլ կլինի և կունենա հակառակ արդյունք։ Այդ մասին ասել է Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոքը։
Եվրասիական տնտեսական միության երկրների զբաղվածության ծառայության կենտրոններում գրանցված գործազուրկների թիվը 2023 թ. հոկտեմբերի վերջին կազմել է 827,2 հազար՝ 2022թ. համեմատ կրճատվելով 11,9 տոկոսով:
Միլի-մեջլիսի պատգամավորի կարծիքով, ստեղծված իրավիճակում Ադրբեջանի հետ մերձեցումը կամրապնդի Փաշինյանի դիրքերը Հայաստանում, ինչի կարիքն այժմ նա իսկապես ունի. «Դրա շնորհիվ վարչապետ Փաշինյանն ազատվում է արևմտյան ազդեցությունից»։
Բրյուսելում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 11-ին հանդիպում է ունեցել Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսի հետ։
Հայաստանը ներկայացնող ծանրորդները շարունակում են ելույթները Կատարի Գրան Պրիում:
Դատավորի աշխատակազմի ներկայացուցիչը թուղթ է փոխանցում Արթուր Մկրտչյանին
Որ էդքան անհանգստացած էիք էս գործով, ինչի՞ էիք առարկում, որ Գագիկ Խաչատրյանը բուժում ստանա, որ էս վիճակին հասնի, գաք, ասեք՝ անհարկի ձգձգո՞ւմ են. Երեմ Սարգսյանը՝ դատախազին
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը մեկնաբանություն է տվել Aysor.am-ին՝ կապված ՀՖՖ նախագահի ընտրությունների հետ։
Հիմա կթվա, թե մանրուք ա, ջուրը ջրաղացը տարել ա, ես չախչախի հետևից եմ ընկել, բայց չէ, ժողովուրդ, էս ամեն ինչը ուղղակի ասոցացվում ա պետություն ինստիտուտի հետ ու խոսում էդ ամենի նկատմամբ ունեցած վերաբերմունքի մասին։ Էս նույնն ա, որ հիմնը հնչի չկանգնես, կամ դրոշը բարձրանա` երեսդ շրջես։
«Մենք խրախուսում և օժանդակում ենք մանուկների հասանելիությունը տեխնոլոգիական նորարարություններին: Խելացի ժամացույցները լուծում են ոչ միայն երեխաների զարգացման ու հասանելիության հարցը, այլ նաև ապահովում են ծնողի ու երեխայի միջև կապը, որով լուծվում է նաև երեխայի անվտանգության հարցը»,- նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին պաշտպան Ռոբերտ Արզումանյանը Միլանում հանդիպել Հենրիխ Մխիթարյանի և «Միլանի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Օլիվիե Ժիրուի հետ։
ՀՀ կառավարության 3-րդ մասնաշենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող ձկնաբույծները հայտարարում են, որ առանց այն էլ մեծ վնասներով են աշխատում, իսկ ԱԺ ընդունած օրենքն էլ նոր խնդիրների առջև է կանգնեցնելու ձկնաբույծներին:
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հնարավոր հանդիպմանը։
Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ԵՄ Արևելյան գործընկերության ԱԳ նախարարների հետ հանդիպման Ժամանակ հայտարարել է, որ համաժողովից առաջ իր առաջին հանդիպումը կլինի Հայաստանի ԱԳ նախարարի հետ։
Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 75-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը անդրադարձել է նաև Հայաստանին՝ Հռոմի ստատուտին միանալը որակելով խիզախություն։