Հաղորդվել էր նաև, որ ՀՀ-ում տարբեր առողջապահական հաստատություններում բուժում է ստանում 342 բուժառու։ Վերակենդանացման բաժանմունքներում գտնվում է 11 երեխա, որից 4-ը՝ նորածին։
Կատարվում է քննություն:
Ամերիկայի Միացյալ Նահանգները (ԱՄՆ) որոշել է պատժամիջոցներ կիրառել թուրքական ընկերությունների նկատմամբ՝ պատճառաբանելով, որ նրանք խախտել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցները։
Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի միջազգային նախաձեռնության 2023-ի զեկույցի համաձայն՝ Թուրքիան Եվրոպայում կազմակերպված հանցագործությունների ցուցանիշով ամենաբարձրն է։
«Սոյուզ ՄՍ-23» տիեզերական պարկուճը, որում եղել են տիեզերագնացներ Սերգեյ Պրոկոպևը, Դմիտրի Պետելինը և NASA-ի տիեզերագնաց Ֆրանցիսկո Ռուբիոն, Միջազգային տիեզերակայանից (ՄՏԿ) բարեհաջող վայրէջք է կատարել Ղազախստանում։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ի թղթակիցը Թռիչքների կառավարման կենտրոնից:
Նախամարդու մեղանչումը, ինչպես տեսանք, ապականիչ կերպով ներգործեց նորա ամբողջ գոյության վրա թե՛ հոգեպես և թե՛ մարմնապես: Նա գոյության սկիզբ պետք է լիներ ամբողջ մարդկության, ըստ որում` յուր մեղքի հետևանքներով ևս ավերիչ սկիզբ եղավ յուր ժառանգների համար: Նորանով բոլոր մարդիկ գոյություն ստացան և նորանով նոքա յուրյանց նախահոր մեղքը ժառանգեցին (Հռ., Ե 12): Ամբողջ մարդկության զարգացման ու հարատևության ընթացքը խանգարվեց, մարդու կոչման իրագործումը այլակերպվեց, և, փոխանակ աստվածային սուրբ սկզբունքին, աշխարհային սկզբունքը տիրապետող հանդիսացավ նոցա վրա. սատանայի կյանքը եղավ նոցա շավիղը:
Կեցվածքի խախտումը հղի է առողջական խնդիրների առաջացմամբ։ Վնասվածքաբան-օրթոպեդ Օլգա Լևչենկոն սեպտեմբերի 3-ին նշել է ողնաշարի թեքության պատճառները և պատմել, թե ինչպես լուծել խնդիրը:
«Ազգային առաջընթաց» կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց, որ իրենք չեն մասնակցելու ավագանու առաջին նիստին քվորում չապահովելու համար։
«Ես միանում եմ իմ հայրենակիցներին՝ պահանջելով անվտանգ ազատ արձակել Ռուբեն Վարդանյանին և Ադրբեջանում կալանավորված մյուս բոլոր հայերին։ Քանի որ տասնյակ հազարավոր ընտանիքներ փախչում են Լեռնային Ղարաբաղից՝ անվտանգ ապաստան ստանալու համար Հայաստան, կալանավորումը դառնում է տագնապալի միտում:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Դեբատը կանցկացվի հոկտեմբերի 3-ին ԵՄ խորհրդում Իսպանիայի նախագահության և Եվրահանձնաժողովի ներկայացուցիչների հետ: Ադրբեջանի գործողությունները դատապարտող բանաձևի քվեարկությունը կկայանա հոկտեմբերի 5-ին:
Ի դեպ, օրեր առաջ Տարիել Բիշարյանը Միլանում կազմակերպել էր «The other side» ցուցահանդեսը՝ Արցախում կատարվող ցեղասպանության վրա ուշադրություն գրավելու համար։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ անչափաասների գործերով բաժանմունքի տեսուչի գլխավորությամբ։
Առավոտյան հնչեց հերթական գույժը, Արցախի նախագահի հրամանագրով, լուծարվում է Արցախի հանրապետությունը։
Տեղեկացնում ենք, որ ՀՀ տեղափոխվել ցանկացող, բայց սեփական տրանսպորտային միջոց չունեցող քաղաքացիները կարող են այսօր` սեպտեմբերի 28-ին 22։00-ից` տրանսպորտով (ավտոբուսներով) Հայաստան տեղափոխվելու համար։
Մեր տան ամենաթանկարժեքը՝ ամուսնուս զինվորական համազգեստները, որով նա երեք պատերազմ է անցել ու իմ տոնական զգեստները, որով ես բազում տոնական միջոցառումներ եմ վարել, վառել ենք մեր տան բակում։
Ու հիմա ավելորդ զառանցելու փոխարեն, գոնե մի օգուտ տվեք բռնի տեղահանված մեր արցախահայությանը ու տափակ մտքեր արտահայտելուց հիշեք, որ Սերժ Սարգսանի անունը ոսկե տառերով է մնալու մեր պատմության մեջ, որպես հրամանատար, ղեկավար և քաղաքական ու պետական գործիչ ով գնալով ամբողջ աշխարհի դեմ պահեց ու պաշտպանեց ձեզ իսկ դուք իրեն մերժեցիք»:
Շատերն ասում են, բա Սերժ Սարգսյանն ասում էր Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում: Եկեք գեղեցիկ բառերը դնեմ մի կողմ ու ձեզ համար մատչելի եղանակով արձագանքեմ:
Հայաստանում վերակենդանացման բաժանմունքներում է գտնվում Լեռնային Ղարաբաղից 11 երեխա, որից 4-ը նորածին է: Այս մասին «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ասուլիսում հայտարարեց Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը՝ ներկայացնելով բռնի տեղահանվածների հետ կապված իրավիճակը:
Սեպտեմբերի 27-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Կոտայքի մարզի Հատիս գյուղից Զովաշեն տանող ճանապարհին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան հարվածել է ճանապարհին հայտնված ձիերին. 31-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին ՀՀ բյուջեից կհատկացվի 100-հազարական դրամ, ֆեյսբուքյան էջում հայտնել է Նիկոլ Փաշինյանը։
Եթե լուսանկարներում պատկերված իրերը Ձեր հարազատներինն է, կարող եք մոտենալ օպերատիվ շտաբ, կառավարության 0 հարկ։
ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության տնօրեն Սամանթա Փաուերը շեշտել է քաղաքացիների տեղաշարժի, սննդի, դեղորայքի մատակարարումների համար Լաչինի միջանցքն ամբողջությամբ բաց պահելու անհրաժեշտությունը:
«Ժամը 18:00-ի դրությամբ Հակարիի կամուրջը հատել է 15 հազար 535 տրանսպորտային միջոց»,-ասաց Բաղդասարյանը:
Անվտանգային հարցերով փորձագետ Վահագն Սարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Լրահոսն եմ կարդում, մեկ էլ ու այսպիսի լուր աչքս ծակեց՝ «Գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է Սամվել Բաբայանի՝ Հանրայինի եթերում արած հայտարարությունն այն մասին, թե Արցախի նախկին ու ներկայիս ղեկավարները հանձնել են Արցախը»։
ԱՄՆ-ն հայտնում է, որ Հարավային Կովկասում Աղետների արձագանքման թիմ (Disaster Assistance Response Team) է տեղակայել՝ համակարգելու ԱՄՆ-ի մարդասիրական աջակցությունը: Այս մասին Հայաստան այցից հետո հայտարարություն է տարածել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանթա Փաուերը:
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածի հրատապ կարիքների համար նրանցից յուրաքանչյուրին՝ անկախ տարիքից, պետական բյուջեից կհատկացվի միանվագ 100 հազարական դրամ: Այս մասին ֆեյսբուքի էջում գրել է Նիկոլ Փաշինյանը:
2009 թվականի փետրվարի 19-ին Եզնիկ Կողբացի 50ա հասցեում գտնվող անշարժ գույքն առանց մրցույթի՝ ուղղակի վաճառքով, օտարվել է «Լոկալ Դիվելոփըրզ» ընկերությանը: Այս մասին հայտնում են ՀՀ դատախազությունից։
Սեպտեմբերի 28-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչների հետ:
Սեպտեմբերի 28-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Շվեդիայի Թագավորության արտաքին գործերի նախարար Թոբիաս Բիլստրյոմի հետ։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԳՆ-ից։