Հայաստանը որևէ երկրի նկատմամբ տարածքային պահանջ չունի. Սուրեն Պապիկյան
Հայաստանը ոչ մի երկրի նկատմամբ հավակնություններ չունի: Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
Նա հավելել է, որ Հայաստանը ոչ մի երկրի նկատմամբ տարածքային պահանջներ չունի.
Պապիկյանը պարզաբանել է, որ Հայաստանի զինված ուժերի նպատակն ու առաքելությունն է պաշտպանել Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։
«Սա այն հայեցակարգն է, որը ընկած է մեր բանակի հիմքում»,- նշել է նախարարը։