Բաժիններ՝

ՄԻՊ-ն այցելել է «Նուբարաշեն» և «Աբովյան» քրեակատարողական հիմնարկներ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ու աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Նուբարաշեն» և «Աբովյան» քրեակատարողական հիմնարկներ: Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ-ի գրասենյակից:

Ազատությունից զրկված անձանց հետ տեղի են ունեցել առանձնազրույցներ, որոնց ժամանակ, ի թիվս այլնի՝ ներկայացվել են քրեական վարույթին և ընտրված խափանման միջոցի տեսակին առնչվող հարցեր:

Ուսումնասիրվել են նրանց իրավունքների ապահովման վիճակը, անհրաժեշտ փաստաթղթերը և պահման պայմանները:

Արձանագրված խնդիրները քննարկվել են քրեակատարողական հիմնարկների իրավասու ներկայացուցիչների հետ՝ բարձրաձայնված որոշ հարցերին տեղում լուծում տալու նպատակով։

Ազատությունից զրկված անձանց իրավունքների հետ կապված հարցերը գտնվում Պաշտպանի ուշադրության ներքո:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս