Օբաման ու նրա կինը Սպիտակ տանը պարել են 106-ամյա կենսուրախ կնոջ հետ
Սպիտակ տուն է այցելել 106-ամյա մի կին՝ հանդիպելու ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային ու նրա կնոջը՝ Միշելին: Ուրախ ընդունելության տեսանյութը հրապարակել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:
Տեսանյութում պատկերված է ուրախ երկարակյացը, ով արժանացել է երկրի նախագահի հետ հանդիպմանը:
Կինը չափազանց ուրախ է ԱՄՆ նախագահի ու առաջին տիկնոջ հետ հանդիպման համար:
106-ամյա կինն անգամ մի քիչ պարել է Օբամաների հետ: Տարեց կինն ունեցել է բավական առույգ ու կենսուրախ տեսք:
Բացի այդ՝ նա նշել է, որ եկել է Սպիտակ տուն՝ հարգելու իր ժողովրդի պատմությունը: Կինը հպարտանում է, որ ԱՄՆ-ի պատմության մեջ առաջին անգամ աֆրոամերիկացին երկրի նախագահ է դարձել: