Բաժիններ՝

Մերձավոր արևելքը սրընթաց սպառազինվում է. SIPRI

10 տարում դեպի Մերձավոր արևելքի երկրներ սպառազինությունների արտահանումն ավելացել է 61%-ով, ասվում է Խաղաղության խնդիրների հետազոտությունների ստոկհոլմյան ինստիտուտի զեկույցում (SIPRI), հայտնում է BBC-ն:

Վերջին 5 տարում Սաուդյան Արաբիան դարձել է աշխարհում սպառազինությունների մատակարարման ծավալով աշխարհում երկրորդը:

Այս երկիր զենքի ներկրումը 5 տարում ավելացել է 275%-ով՝ համեմատած 2006-2010թթ. հետ: Նույն ժամանակահատվածում ԱՄԷ-ում զենքի գնումը ավելացել է 35%-ով, Կատարում՝ 279%-ով: Զնեքի ներկրումը Եգիպտոսում վերջին 10 տարում ավելացել է 37%-ով:

Վերջին 5 տարվա հաշվարկով՝ ԱՄՆ-ը, Ռուսաստանն ու Չինաստանը դարձել են համաշխարհային շուկայում սպառազինությունների ամենախոշոր մատակարարները վերջին 5 տարում:

2011-2015թթ. ռուսական սպառազինությունների արտահանումը (կոմերցիոն ու ոչ կոմերցիոն) ավելացել է 2006-2010թթ. համեմատ 28%-ով, սակայն 2014-2015թթ. ռուսական արտահանման ծավալը բավականին կրճատվել է: Այս երկու տարիներին ռուսական սպառազինությունների արտահանումը հավասար է եղել 2001-2006թթ. մակարդակին:

SIPRI-ի ներկայիս հետազոտությունը ընդգրկում է 2011-2015թթ. ներառյալ՝ համեմատելով այն 2006-2010թթ. ժամանակահատվածի հետ:

Ընդ որում՝այն արտացոլում է միայն սպառազինությունների մատակարարման ծավալը՝ չանդրադառնալով գործարքների ֆինանսական կողմին: Նշվել է վերջին 5 տարում երկրի ակտիվությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս